Մերկելը նշել Է ԵՄ-ի շուկա Մեծ Բրիտանիայի մուտքի պահպանման պայմանները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել Է, որ ԵՄ-ի ներքին շուկա Մեծ Բրիտանիայի մուտքի պահպանման համար Լոնդոնի հետ բանակցություններում առաջին պլանի վրա պետք Է դրվեն չորս հիմնական պայմաններ:
«Մենք բուլկիների չամիչների բաժանում թույլ չենք տա: Չորս հիմնական իրավունքները պետք Է երաշխավորված լինեն՝ մարդկանց ուղեւորությունների ազատությունը, արտաքին առեւտրի ազատությունը, ծառայությունների փոխանակման ազատությունը, ֆինանսական հոսքերի ազատությունը»,-ասել Է Մերկելը՝ Էսսենում ելույթ ունենալով Քրիստոնեադեմոկրատական միություն (ՔԴՄ) կուսակցության համագումարում: Նրա ելույթն ուղիղ եթերում հեռարձակել են գերմանական հեռուստաալիքները:
«Միայն այդ ժամանակ մուտքը բաց կլինի ԵՄ-ի ներքին շուկա, դա կարող Է մաքսիմա դառնալ Մեծ Բրիտանիայի հետ բանակցություններում»,-ասել Է Մերկելը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:



