Եթե նախընտրում եք դառը խմիչքներ և ուտեստներ ...
ԼԱՅՖԱվստրիայում կատարված հետազոտությունը պարզել է, որ դառը խմիչքներ և ուտեստներ նախընտրող մարդիկ հակված են սադիզմի և հակահասարակական վարքագծի։ Ուսումնասիրելով անհատականության և համային նախասիրությունների միջև եղած կապը՝ Ավստրիայի Ինսբրուք համալսարանի հետազոտողները պարզել են, որ այն մարդիկ, ովքեր նախտընտրում են դառը համեր, առավել են հակված սադիզմի, ինքնասիրահարվածության և հակահասարակական վարքագծի։
Հետազոտությունը կատարվել է կամավորների միջոցով, ովքեր ունեին համային տարբեր նախասիրություններ և պատասխանել են իրենց անհատականության հետ կապված հարցերին։
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ այն անհատները, ովքեր սիրում են դառը համեր, նրանց մոտ առկա է հոգեկան խանգարման ախտանշաններ։
Որքան քիչ է մարդու մոտ դառը համերի նախընտրությունը, նա այնքան բարի է և պատրաստ համագործակցության։



