ԱՄՆ-ը հետ է կանչել Հալեպի վերաբերյալ արած իր առաջարկները. Լավրով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ը հայտարարել Է, որ հետ Է կանչում արեւելյան Հալեպից զինյալներին դուրս բերելու վերաբերյալ դեկտեմբերի 2-ին արած իր առաջարկությունները, Վաշինգտոնի նոր առաջարկները շունչ քաշելու հնարավորություն կտան ծայրահեղականներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սե րգեյ Լավրովը:
«Երեկ մենք Միացյալ Նահանգներից հաղորդագրություն ստացանք առ այն, որ նրանք վաղը չեն կարողանա հանդիպել Հալեպի շուրջ կոնսուլտացիաներ անցկացնելու համար, որովհետեւ մտքափոխվել են: Իրենց փաստաթուղթը հետ են կանչում, եւ այժմ նրանք նոր փաստաթուղթ ունեն,-ասել Է ՌԴ ԱԳ նախարարը:-Այդ փաստաթուղթը, դատելով մեր առաջին տպավորություններից, ամեն ինչ վերադարձնում Է ի շրջանս յուր եւ ժամանակ շահելու փորձ Է հիշեցնում, որպեսզի զինյալները շունչ քաշեն, հանգիստ առնեն եւ համալրեն իրենց պաշարները», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



