Հնդկաստանը հանդես է գալիս ԵԱՏՄ-ի հետ շուտափույթ ինտեգրացման օգտին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀնդկաստանը հանդես Է գալիս Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ շուտափույթ ինտեգրացման օգտին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ-ում Հնդկաստանի դեսպանի տեղակալ Գանգադհարան Բալասուբրամանիանը:
«Հնդկաստանը համարվում Է Եվրասիական տնտեսական միության սկզբնական գործընկերը, եւ աշխատանքային խումբը, որն աշխատել Է անցած ողջ տարին, հրապարակել Է իր հանձնարարականները եւ նշել, որ Հնդկաստանի եւ ԵԱՏՄ-ի երկրների միջեւ բիզնեսը լատ լավ Է զարգանալու»,-ասել Է դիվանագետը՝ ելույթ ունենալով երրորդ Եվրասիական տնտեսական կոնգրեսում:
Նրա խոսքով՝ «առկա Է Հնդկաստանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ համագործակցության մեծ ներուժ»:
«Մենք կցանկանայինք առաջընթաց տեսնել այդ ոլորտում, շուտով բանակցություններ կսկսվեն Հնդկաստանի եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջեւ, եւ մենք հանդես ենք գալիս ԵԱՏՄ-ի հետ ինտեգրացման օգտին այնքան արագ, որքան դա հնարավոր Է»,-հավելել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



