Երևան, 19.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանում գալիք ընտրություններին դժվարություններ ունեցող ընտրողների համար կստեղծվեն լրացուցիչ հնարավորություններ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում գալիք համապետական ընտրությունների քվեարկության ժամանակ դժվարություններ ունեցող ընտրողների համար կստեղծվեն լրացուցիչ հնարավորություններ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի լրատվական ծառայությունից, քվերակությանը մասնակցելու դժվարություններ ունեցողներին կթույլատրեն ընտրողների ցուցակում ստորագրելու համար օգտագործել իրենց անձնական ֆաքսիմիլային ստորագրությունները, ինչպես նաև հնարավորության առկայության դեպքում բոլոր տեղամասային ընտրական հանձնաժողովներին կհատկացվեն խոշորացնող ոսպնյակներ՝ ըստ անհրաժեշտության ընտրողներին տրամադրելու համար:

Տեսողության պատճառով քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող ընտրողների քվեարկությունը մատչելի դարձնելու նպատակով կմշակվեն քվեարկության կարգի պարզաբանման ձեռնարկներ (խոշորացված տառատեսակի և ռելիեֆա-կետային բրայլյան տառատեսակի կիրառմամբ) և նշված ձեռնարկները համապատասխան հասարակական կազմակերպությունների միջոցով կտրամադրվեն ընտրողներին:

Քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող ընտրողների քվեարկությունը մատչելի դարձնելու նպատակով համայնքների ղեկավարները Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի պահանջների և առկա հնարավորությունների հաշվառմամբ տեղամասային կենտրոնները կսահմանեն այնպիսի շենքերում և շինություններում, որոնք հարմարեցված են շարժասայլակներով տեղաշարժվելու համար:

Տեղամասային կենտրոնում քվեարկության սենյակը հնարավորության դեպքում պետք է  կահավորել շենքերի և շինությունների առաջին հարկերում:

Քվեարկության օրը տեղամասային կենտրոնում հերթի առկայության դեպքում քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող ընտրողները պետք է հրավիրվեն քվեարկության սենյակ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից արտահերթ ռեժիմով:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից քվեարկության կարգի պարզաբանման վերաբերյալ հեռարձակվող տեսանյութերը կզուգակցվեն ժեստային լեզվով (սուրդո-թարգմանությամբ):

Համայնքի տարածքում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր փակցնելու համար անվճար տեղեր առանձնացնելիս համայնքի ղեկավարի կողմից, հնարավորության դեպքում պետք է հաշվի առնվեն նաև շարժասայլակներով տեղաշարժվող ընտրողների քարոզչական նյութեր փակցնելու համար առանձնացված տեղերին ինքնուրույն մոտենալու և դրանցում փակցված նյութերին ծանոթանալու հնարավորության ապահովումը:

Ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին և թեկնածուներին կառաջարկվի նաև իրենց նախընտրական քարոզչության ընթացքում հեռարձակվող տեսանյութերը հնարավորության դեպքում զուգակցել ժեստային լեզվով (սուրդո-թարգմանությամբ): 

Մոսկվայի ուղղությամբ խոցված ԱԹՍ-ների թիվը կտրուկ աճել է Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Բաքվում ձերբակալված ութ ռուսաստանցիներ դատապարտվել են ազատազրկման Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Ընտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածըԱզգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիները «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորի Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Շախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են Իսրայելն ու «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ Ամառային տապ և ջերմային հարված. Ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար Փաշինյանը նոր նշանակում է արել «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համար հայտարարվում է մրցույթ Ամռան ամիսներին մեծանում է աղիքային վարակիչ հիվանդությունների տարածման ռիսկը. ինչպես խուսափել Կապահովենք Կիևյան կամուրջի երկարաժամկետ շահագործման հուսալիություն. Արտյոմ Կարապետյան ՀՃՇ֊ն և ՀՃԿ֊ն միանում են Սամվել Կարապետյանի կոչին, որ հաջիևները մեր երկրի ճակատագիրը չորոշեն․ Արշակ ԿարապետյանՃՏՊ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժած Մենք չենք հուսահատությունից դրդված հանդիպել, այլ՝ Իրանը. Թրամփ ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համարԿորոնավիրուսը վերադառնում է. հարևան երկրում նոր դեպքեր են հայտնաբերվել Երևան-Երասխ ճանապարհին «ՎԱԶ 2121»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հանդիպակաց երթևեկող «Ford»-ը կորցրել է կառավարումն ու բախվել արգելապատնեշներին. կան տուժածներ Ոչ մի սոցհարցում «Քաղաքացիական պայմանագրին» 49% չի տվել, այդպիսի վարկանիշ չեն ունեցել. Արեգ ՍավգուլյանԸնտրախախտումների շուրջ 30%֊ը եղել է վարչական ռեսուրսի կիրառման արդյունքում. Ատոմ ՄխիթարյանՏեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթшրի պահը (բացառիկ տեսանյութ) Ռազմավարական սեսսիաներ` երբ յուրաքանչյուր կարծիք կարևոր է․ այս գաղափարի շուրջ են կառուցված ԶՊՄԿ-ում մեկնարկած ռազմավարական սեսսիաները Պաշտոնյաները, վարչապետից սկսած, պետք է ժամանակ ծախսեն իրենց կրթությունը բարելավելու վրա. Փաշինյան Ռուսաստանը կշարունակի hարվածները Ուկրաինայի օբյեկտներին. Պեսկով Իրանը պահանջում է, որ նավերը ստանան թույլտվություն Հորմուզով անցնելու համար Փամբակ գետում ջրաhեղձ եղած 7-ամյա աղջնակին դեռ չեն հուղարկավորել, քրոջ մարմինը գտնելուն են սպասում Ինչպե՞ս էր հաղթանակ հայտարարվում, երբ ձայների 90%-ը դեռ հաշվարկված չէր․ Արթուր ՄիքայելյանՄեկնարկում է առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման հիմնական փուլը․ մանրամասներ Երրորդ ժամկետի մետաստազները․ Էդմոն Մարուքյան Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով, ապա 5-7-ով կնվազի Կյանքից հեռացել է Վերա Սաֆարյանը Իրանը ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Լիբանանում hրադադարի երաշխիքներ է պահանջում. CNN Ինչի՞ մասին է Ռոբերտ Քոչարյանի նոր մեղադրանքը Հատուկ պատիժ՝ ընտրակաշառք վերցնողներինԿամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ ԿԸՀ-ն ոտնահարել է երեք տեղամասերում քվեարկած քաղաքացիների իրավունքները․ Աննա ԿոստանյանԿԸՀ-ի որոշումը Հայաստանը տանում է 90-ականների քաղաքական իրականություն. Ավետիք ՉալաբյանՄայրը իր 7-ամյա որդուն թողել է կողպված մեքենայում և գնացել իր գործերով, տղան ջերմային հшրվшծի հետևանքով ընկել է կпմшյի մեջ