Երևան, 30.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ծեծում էին նրա համար, որ չէի ուզում վաճառվել թուրքերին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Իրավունք» թերթը գրում է. «Թրաֆիքինգի զոհ դարձած անձանց պատմությունների շարքում այս հերթական դեպքը առանձնահատուկ ողբերգական երանգներ ունի: Նարինեն, ինչպես ինքն է պատմում, ոչ թե սեփական կամքով, այլ որպես թրաֆիքինգի զոհ շահագործման է ենթարկվել Թուրքիայում, եւ թրաֆիքյորներն էլ ներկայումս կրում են իրենց պատիժը:

Ինչպե՞ս ընկաք թակարդը:

18 տարեկան էի, Ապրում էինք սոցիալապես ծանր պայմաններում, տեսնում էի՝ ինչպես են ծնողներս ծայրը ծայրին հասցնելով փորձում ինձ ուսման տալ: Մեր հարեւանուհին՝ Աննան, տեսնելով մեր վիճակը, մի օր եկավ մեր տուն, մամայիս ասաց, որ ինքը երկու ամսով գնում է Անթալիա՝ բարեկամների մոտ: Իբր թե, նրանք էնտեղ ռեստորանային բիզնես ունեն: Եւ առաջարկեց. «Աղջկադ տանեմ էնտեղ: Մի երկու ամիս երեխեքին կնայի, հայերեն կսովորեցնի, ամսական 1000 դոլար փող կտան: Երկու ամիս կաշխատի, հետս հետ կբերեմ»: Ծնողներս համաձայն չէին, բայց ես հավատալով ու մի կաթիլ անգամ չկասկածելով հարեւանուհուս խոսքերի ճշմարտացիությանը՝ իր հետ գնացի Անթալիա: Հիշում եմ՝ մայրս մինչեւ վերջին պահն էլ սիրտն անհանգիստ էր, ասում էր՝ ո՞ւր ես գնում, ախր, երեխա ես, քո ի՞նչ աշխատելու ժամանակն է:

Հիշելով՝ Նարինեն էլ սկսեց արտասվել, ապա արցունքները խեղդելով՝ շարունակեց. «Որ իմանայի մորս արցունքները տեղին են, չէի գնա: Հասնելով Անթալիա՝ ինձ տարան մի բար, որտեղ սեղանի շուրջ նստած էին թուրք մարմնավաճառներ: Պարզվեց՝ նրանք պետք է ընտրություն կատարեին մեզնից որեւէ մեկի հետ գնային առանձին սենյակ: Սկսեցի ըմբոստանալ, ասացի, որ սա իմ տեղը չէ, բայց Գագիկը (թրաֆիքյորը) ապտկեց ինձ ու ասաց. «Դերասանություն մի արա, Հայաստանում ով է իմանալու էստեղ ինչ ես արել, թուրքերի հետ կեր-խմի, քեֆ արա ու գնա»:
Ինձ հետ այլ հայ աղջիկներ էլ էին եկել, որոնք մի քիչ ըմբոստանալուց հետո համաձայնեցին, բայց ես երբեք նման քայլի չէի գնա: Դրա համար էլ ինձ տարան, փակեցին սենյակում ու 15 օր անընդմեջ ծեծում էին: Մենակ նրա համար, որ թուրքերի հետ սեռական հարաբերություն չէի ուզում ունենալ, չէի ուզում ստրկանալ, վաճառվել թուրքերին:

Կկարողանա՞ր երկար դիմանալ Նարինեն, եթե բախտը մի փոքր չբերեր.

«Երբ մեզ բերեցին Տրապիզոն, որպեսզի վիզայի ժամկետները երկարացնեն, ես նկատեցի մի ոստիկանի, ով ռուսերեն, չէի ասի շատ լավ, բայց հասկանում էր: Մոտեցա եւ միանգամից՝ հենց իրենց ներկայությամբ ասացի, որ օգնեն ինձ, որ ինձ բռնի ուժով են պահում: Մեր ղեկավարը սկսեց արդարանլ, թե նա իմ քեռին է, եւ ես պարզապես շատ եմ կարոտել ծնողներիս, որոնք իբր շուտով պետք է միանան ինձ: Ոստիկանն այնուամենայնիվ հավատաց ինձ, վերցրեց անձնագիրս եւ իր հեռախոսը տրամադրեց, որ զանգեմ ծնողներիս: Զանգելուց հետո ծնողներս միանգամից դիմել էին Հայաստանի ոստիկանություն, իսկ ես ոստիկանի շնորհիվ եւ աջակցությամբ վերադարձա: Նույն օրն էլ գնացի ոստիկանություն եւ պատմեցի այն դժողքի նման 15 օրերի մասին, որոնց անցկացրել եմ Թուրքիայում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Առաջիկա 100 օրը վճռորոշ կդառնա Ուկրաինայում պատերազմի ելքի համար. Տուսկ5 ամսվա ընթացքում գազի ներմուծումը Վրաստան աճել է 10%-ովԼոռու մարզի N միջնակարգ դպրոցում սովորողների նկատմամբ դրսևորվել են ֆիզիկական բռնnւթյան դեպքեր. Կրթության տեսչական մարմինՈրոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունԳառնիում կստեղծվի հայկական գորգարվեստին նվիրված նոր մշակութային կենտրոնԶՈՒ ԳՇ պետը քննարկել է կարգապահության և ծառայողական հարաբերությունների հարցերՎրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի, այդ թվում՝ ռուսներ և ադրբեջանցիներՍյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կամրապնդվեն աղետներին պատրաստվածության և վաղ ազդարարման կարողություններըՆոր Հաճնի կամրջի տակ երիտասարդ կնոջ մարմին է հայտնաբերվելՀայաստանում ՄԻԱՎ-ով վարակման նոր դեպքերն աճել են ավելի քան 20%-ով. UNAIDSԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1500-ըԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի ու Սևանի որոշ հասցեներում՝ հուլիսի 31-ինԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան փողոցումԹուրքիայում Հայոց ցեղասպանություն բառի համար փակված ռադիոկայանը դիմել է դատարանԲախվել են թիվ 65 և 4 երթուղիները․ բուժօգնության է դիմել 5 անձԲաքվում հաղթած մարզիկները վերադարձել են ՀայաստանՈւկրաինայի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 2 մարդ է զոհվել Զապորոժիեիում. այլ զոհեր նույնպես եղել ենԵրկու աշխատողներ կոյուղու մեջ են ընկել Գազ չի լինի հուլիսի 31-ին 10:00-ից մինչև ժամը 17:00-ն Հանձնելու են Տիգրանաշենն ու միջանցքը՝ կտրելով Սյունիքն ու Վայոց ձորը մնացած Հայաստանից․ Ավետիք ՉալաբյանՈւնենք հարյուրավոր մասնագիտություններ, որոնք, ցավոք, բուհ դիմելիս ուսանողները չեն նախընտրում. Ատոմ ՄխիթարյանՆոր Հաճնի խոշոր ավտովթարի հետևանքով վիրավորներից մեկը մահացել է Չեմ ցանկանում Թուրքիայի «աղտոտված քաղաքական մթնոլորտի» մաս լինել. Թուրքիայի նախկին վարչապետ ՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով և բջջային հավելվածով ձևակերպելու հնարավորությամբԻրանի հարավ-արևմտյան մասում գտնվող երկու ուսանողական հանրակացարանի շենք վնաuվել է ԱՄՆ ԶՈւ-ի hարվածների հետևանքով Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և կոմբայնը․ կա վիրավnր ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով Քեշմ կղզում 3 մարդ է զոհվել Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումըՍեփականության իրավունքը և ՀԷՑ-ի շուրջ զարգացումները․ ինչ հարցեր են առաջանումԻսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները Կյանքից հեռացել է Սոկրատ Խանյանը Հաղորդագրությունները չհիմնավորված են և բնավ փաստացի չեն. ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչը՝ Իրանին hրթիռային համակարգեր ուղարկելու մասին Ինչպես համատեղել ինովացիաներն ու հանքարդյունաբերությունըՈրտեղ է գտնվել Վահե ԱպիկյանըՀայաստանում խոշոր ներդրում կատարողները երաշխիք չունեն, որ իշխանություններն իրենց չեն սահմանափակի. Հրայր ԿամենդատյանՈվքեր են պահում Հայաստանի տնտեսության ողնաշարը․ ինչ են ցույց տալիս խոշոր հարկատուների տվյալները10.9 մլն դրամի համակարգչային հափշտակnւթյուն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Եվրահանձնաժողովը Կիևին 3,47 միլիարդ եվրո է հատկացրել uպառազինnւթյան համար «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի պատանի ջութակահարը Էստոնիայում անցկացվող կրթական ուղևորությանը Ամենավտանգավոր մարզաձևերից մեկը. ե՞րբ կարող է սահնակը Բոյինգի արագություն «բացել». «Փաստ»ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լքված շենքում լուսանկար անելիս 15-ամյա տղան կորցրել է հավասարակշռությունն ու ընկելԱսում էր` եթե գնամ, կտխրե՞ս. անհետ կորած համարվող Վահեի մայրը մանրամասներ է պատմում Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 հուլիսի). Ստեղծվել են «եռյակ» դատարաններ. «Փաստ»Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ»Արևային վահանակներից պատրաստված ցանկապատը կարող է ավելի մատչելի լինել, քան ավանդական ցանկապատը. Որո՞նք են դրա առավելությունները Հայաստանը կարող է դուրս գալ ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից, կարող է հեռանալ Ռուսաստանից, բայց ոչ երկար ժամանակով. «Փաստ»Տիգրանաշենի ու Կիրանցի բնակիչները ՔՊ-ին շատ քիչ ձայն են տվել. Արմեն ՄանվելյանԵՄ-ն ճնշnւմ կգործադրի ՀՀ-ի վրա, որպեսզի վերջինս վիզային ռեժիմ մտցնի ՌԴ-ի հետ և միանա պատժամիջnցներին. Եվրախորհրդարանի պատգամավոր Մեր պայքարի ընկեր Ավետիք Չալաբյանի ուղերձը