ԱՄՆ-ի պետքարտուղարը հորդորել է պահպանել Իրանի հետ կնքված գործարքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին դեկտեմբերի 5-ին հայտարարել Է, որ Իրանի եւ համաշխարհային տերությունների միջեւ կնքված համաձայնագիրն աշխարհն ավելի անվտանգ Է դարձրել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Տարածաշրջանում ավելի անվտանգ Է դարձել, Գերմանիայում եւ ԱՄՆ-ում ավելի անվտանգ Է դարձել, Եվրոպայում, Իսրայելում, աշխարհում ավելի անվտանգ Է: Մեզանից՝ բոլորիցս Է կախված դա պահպանելը»,- ասել Է Քերին «Գերմանիայի Դաշնային Հանրապետության հանդեպ վաստակի համար» շքանշանով պարգեւատրվելու արարողության ժամանակ:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի հետ արդեն խոսել Է միջուկային գործարքի մասին:
Ավելի վաղ Թրամփը Իրանի հետ կնքված պայմանագիրը որակել Է «աղետ» եւ «վատթարագույն գործարքը, որի շուրջ բանակցություններ Էին վարվում», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



