Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանը պետք է սպառնար Վրաստանի իշխանություններին, որպեսզի նույնիսկ Թուրքիան մտահոգվեր.«Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել էր, որ կառավարությունը քննարկում է պետությանը պատկանող «Նավթ և գազ» ընկերության բաժնետոմսերի 25%–ի վաճառքի հարցը և հնարավոր է Հյուսիս–հարավ գազատարը, որով ռուսական գազը Վրաստանով հասնում է Հայաստան՝ վաճառքի հանվի:

Կվիրիկաշվիլիի խոսքով՝ եթե շուկայական համապատասխան կոնյուկտուրա լինի, հստակ որոշում կկայացնեն, սակայն հարցին պետք է ճիշտ և զգույշ լուծում տալ: Այս հայտարարությունը ինքնամոռաց ծափահարություններով է ընդունել Ադրբեջանը, հայտարարելով, որ ինքն է պատրաստվում գնել գազատարը, հայկական կողմը, սակայն այս մասով դեռևս որևէ հայտարարություն չի արել:
Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը չի բացառում, որ դա Հայաստանի հանդեպ հերթական շրջափակում կազմակերպելու փորձը կարող է լինել, սակայն նրա կարծիքով՝ կան նրբություններ որոնք անպայման պետք է հաշվի առնել:

«Նախ պետք է պարզել, թե արդյոք այդ գազատարը միայն Վրաստանի սեփականությունն է, թե այն Ռուսաստանի կառավարության և «Գազպրոմի» հետ ընդհանուր սեփականություն է: Իսկ եթե իսկապես վրացական կողմը նման ցանկություն ունի, ապա ո՞վ է խանգարում Հայաստանին այդ բաժնետոմսերը գնել: Այնպես որ, մեզ համար բացասական ելքի դեպքում մեր կառավարությունը պետք է միայն ինքն իրեն մեղադրի»,– ասում է Ս. Շաքարյանցը:

Քաղաքագետի կարծիքով Հայաստանի կառավարությունը պետք է հարցի վերաբերյալ հայտարարությամբ հանդես գար և այս մասով գնահատական հնչեցներ, ոչ թե փորձեր այն «թաքուն» պահել հասարակությունից:

Խոսելով գազատարի վաճառքի հայտարարության քաղաքական ենթատեքստի մասին Ս. Շաքարյանցը չբացառեց, որ Վրաստանի վարչապետի հայտարարությունը կարող է հայկական կողմի վերջերս արված հայտարարության պատասխանը լինել:
«Չի բացառվում, որ Վրաստանը նման քաղաքական խաղի միջոցով փորձի ցույց տալ, որ չի պատրաստվում վերանայել գազի տարանցիկ փոխադրման սակագինը, քանի որ ինչպես հայտնի է Վրաստանում ներկայում արժութային ճգնաժամ է սկսվել, որի հետևանքով վրացական լարին բավականին անկում է ապրում դոլարի և եվրոյի նկատմամբ: Ուստի հասկանում են նաև, որ սակագնի վերանայման դեպքում իրենք կարող են զրկվել նաև այդ գումարներից»,– ասում է Ս. Շաքարյանցը:

Քաղաքագետի խոսքով վաղը մյուս օրը Վրաստանը կանգնելու է սոցիալտնտեսական խնդիրների առջև և չի բացառվում, որ հարևան երկիրը նույնիսկ քաոսային իրավիճակի առջև կանգնի, իսկ մեր իշխանավորները հերթական մանր–մունր ներքաղաքական հարցերով զբաղվելու փոխարեն պետք է անմիջապես ցույց տային, որ հայտարարությունը շանտաժի տարրեր է պարունակում և բացատրություն պահանջեին վրացական կողմից:
«Հայաստանի պատասխանը պետք է լիներ Վրաստանի իշխանություններին սպառնալը: Այդ ժամանակ վրացական կողմը կհասկանար, որ սա Հայաստանն է, ում հետ պետք չէ խաղալ և պետք էր այնպես անել, որ ոչ միայն Ադրբեջանը, այլ նույնիսկ Թուրքիան մտահոգվեր: Եվ դա ամենևին էլ կախված չէ այն հանգամանքից, թե երկիրն իսկապես ի վիճակի է հնչեցրած սպառնալիքն իրականացնել, թե՝ ոչ: Դա պարզապես քաղաքականություն է, որը մենք չենք իրականացնում»,– ասում է Ս. Շաքարյանցը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ 3 մարդ մաhացել է, 4–ը` տnւժել Բաշկորտոստանի Ստեռլիտամակ քաղաքի «Սոլնեչնի» առևտրային համալիրում տեղի ունեցած հրդեհի հետևանքով Ճշմարտությունը պատասխան կլինի Արևմուտքի տեղեկատվական ագրեuիային. Լավրով Երկու տարեկան երեխան քնած ժամանակ կուլ է տվել իր խաչը և հայտնվել հիվանդանոցում Վերջին հանդիպումը․ մարզաշապիկ՝ ողջ կյանքի համար. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ ՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Միջազգային քրեական դատարանը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ վարչակազմի՝ իր դեմ լայնածավալ պատժամիջոցներ սահմանելու մտադրությունների մասին հաղորդագրությունները Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները Չինաստանի կառավարությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության հարաբերությունները լցնել նոր բովանդակությամբ. ՉԺՀ ԱԳՆ Ucom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն Տաք օդային հոսանքներ են ներթափանցում․ առաջիկա եղանակը ՀայաստանումՎայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան ՌԴ ԶՈւ-ն խnցել է Ուկրաինայի Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը. ՌԴ ՊՆ Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց Մակրոնը շտապ խնդրանքով դիմել է Թրամփին Ուկրաինայի վերաբերյալ Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Վանաձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Jeep Cherokee»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ խոտածածկույթի վրա Կոյուղու մեջ երկու մարդ է մահացելԱկբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՄակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և էներգետիկ աջակցությունը Քաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանՍարգիս Սարգսյանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված օլիմպիադայում դարձել է ոսկե մեդալակիր Ուկրաինական բանակը hարվածել է ՌԴ Սամարայի մարզում գտնվող Կույբիշևի նավթավերամշակման գործարանին Իշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Այսօրվա պայքարի օրակարգը չի կարող լինել երեկվանը, «Հայաստանի վաղվա օրը» ձևավորվում է այսօր․ Վահե Հովհաննիսյան Անհայտ անձը կրակ է բացել Թուրքիայի դպրոցներից մեկի առջև. կան վիրավnրներ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ ԿարապետյանՓաշինյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին Reuters. ԿՀՎ-ի ղեկավարը հանդիպել է Զելենսկիի հետ Այնթապում 63-ամյա վարորդը «Ruichi»-ով վրшերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից երկուսը անչափահասներ են․ վերջինները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ն և Իսրայելը պետք է հեռանան տարածաշրջանից և ազատեն Իրանն իրենց «զզվելի և հանցավոր ներկայությունից»․ ԻՀՊԿ Տիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էGuardian. Բըրնհեմը կոչ կանի Թրամփին դադարեցնել Իրանի պատերազմը 10-ամյա տղայի մարդասպանը հայտնաբերվել էԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի բոլոր 10 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Օդանավի մեջ գրեցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ելույթս․ Փաշինյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային