Երևան, 28.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Համագումարի «մեսիջը». նստեք տեղներդ` հաջորդ վարչապետը Կարեն Կարապետյանն է լինելու

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը

– Պարոն Քոչարյան, ինչքա՞ն եք գնահատում ընդդիմության շանսերն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:

– Ընդդիմությունն իր տարբեր հատվածներով բավականին ջլատված ու բաժան–բաժան եղած է: Նրանք կարող են շանս ունենալ, եթե միանան ու ընտրություններին գնան դաշինքով:

– Իսկ նոր սահմանադրությունը իրականում ընդդիմության ձեռքից ինչ–որ բան վերցրե՞ց, թե տվեց: Անկախ նրանից, թե իշխող ուժն ինչպես է ներկայացնում:

– Ես սահմանադրագետ կամ իրավաբան չեմ, որ իրավական գնահատական տամ, բայց մի բան գիտեմ, որ մինչ օրս գործող բոլոր օրենքներն էլ եղել են միջազգային չափանիշներին համապատասխանող: Այսինքն` թղթի վրա յուրաքանչյուր օրենք, այդ թվում և Սահմանադրությունը, լավ է: Հարցն այն իրագործելու մեջ է: Այն է` եթե դու այդ օրենքը չես կատարում, չես ապրում ու գործում օրենքին համահունչ, ապա օրենքի լավ ու վատը չի փրկի:

– Իսկ ընդդիմությունը կկարողանա՞ միավորվել: Ինչպիսի՞ն է Ձեր տպավորությունը:

– Կարծում եմ ընդդիմության ինչ–որ հատված առնվազն կկարողանա: Չեմ կարող բոլորի համար ասել, բայց անպայման միավորումներ կլինեն: Եթե հիշենք` 1995–96 թվականներից միշտ գործել են ամբիցիաները. ո՞վ լինի նախագահի թեկնածուն, ցուցակներում ով ո՞ր տեղը զբաղեցնի: Եվ միշտ վերջին պահին են միավորումներ եղել: Բայց եղել են:

Եվ ասեմ, թե ինչու են միավորվել. որովհետև բոլորն էլ հասկացել են, որ առանց միասին լինելու, ընտրվելու շանս չունեն: Հիմա էլ են նրանք նույնը հասկանում: Մինչև վերջին պահը ամբիցիաները խեղդելու են: Վերջին պահին ամեն ինչ չկորցնելու համար հաղթահարելու են դրանք:

– Իսկ ընդդիմությունը` դաշինքներով, թե առանց դաշինքների, եթե մտնի խորհրդարան, էական դեր կունենա՞ այնտեղ, թե ընդամենը ֆոն կապահովի:

– Դրանք խոսքեր են, որ միշտ ասում ենք: Օրինակ, հիմա՞ ինչ է անում ընդդիմությունը խորհրդարանում: Այնուամենայնիվ, ինչ–որ բան անում է, չէ՞: Հասկանում եմ, որ կոնկրետ քվեարկությունների ժամանակ ՀՀԿ–ն պարզ մեծամասնություն է, և ստանում է այն, ինչ ուզում է:

Բայց եթե կա քաղաքական կամք նորմալ ապրելու, և նաև եթե փաստենք, որ վերջին տարիներին ընդդիմություն և իշխանություն հարաբերությունները համեմատած ավելի քաղաքակիրթ են դարձել, նաև փոխադարձ քաղաքակիրթ երկխոսության անհրաժեշտության մասին իրենց կուսակցության համագումարում արտահայտվեց երկրի նախագահը, ապա մի օր մենք հասնելու ենք հարաբերությունների բավարար որակի:
Ի վերջո այսօր շատ բան է փոխվում. փոխվում է հասարակության մտածելակերպի մեջ, քաղաքական գործիչներն են այլ մոտեցում ցուցաբերում: Եվ ովքեր էլ գան իշխանության, հասկանալու են, որ աշխարհն այլևս այլ է:

– Որքան էլ ընդդիմություն–իշխանություն հարաբերությունները քաղաքակիրթ դառնան, եթե ամեն ինչ այսպես գնա, մեր երկրում փաստացի չի՞ ձևավորվում միակուսակցական համակարգ:

– Այս պահի դրությամբ այդպես պետք է պատկերացնենք: Որովհետև ՀՀԿ–ն ոչ թե պարզապես քաղաքական կուսակցություն է, այլ նաև իշխանության կուսակցություն է: Եվ եթե մի օր, ենթադրենք, Ռամկավար Ազատական կուսակցությունը եկավ իշխանության, հանրապետականների մեծամասնությունը կդառնա ռամկավար–ազատական:
Բայց արդեն անցել է 25 տարի մեր պետության ձևավորման ճանապարհից: Տեղի է ունենում սերնդափոխություն: Երբ այս սերունդը, որն արդեն լճացած է, հեռանա քաղաքական դաշտից և գան նոր մարդիկ, որոնց մտածելակերպն այլ է, շատ բան կարող է փոխվել երկրում: Այդ ժամանակ արդեն հնարավոր է, որ նորից առաջին պլան գան գաղափարները, և մարդկանց գիտակցության մեջ իշխի ոչ միայն իշխանության մոլուցքը:

– Մի հարց էլ` ՀՀԿ վերջին համագումարից: Պետրոս Ղազարյանի խոսքով ասած` ո՞րն էր գլխավոր մեսիջը:

– Ես տեսա մեկ մեսիջ` Սերժ Սարգսյանը բոլորին, խոսքը Հանրապետական կուսակցության անդամների մասին է, ասաց` նստեք տեղներդ` հաջորդ վարչապետը Կարեն Կարապետյանն է լինելու:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ալերգիայի այս դեղը կարող է մահացու վտանգավոր լինելԳյումրի-Կարս երկաթուղու գործարկումը՝ գործնական ռելսերի վրա․ Թուրքիան սկսել է Աքյաքա-Գյումրի հատվածի վերականգնումը Ավո Ադամյանի նոր հեռուստանախագիծը շուտով՝ USArmenia հեռուստաալիքով (Լուսանկարներ) Ֆասթ Բանկն ընդլայնում է իր միջազգային նախագծերը․ կորպորատիվ բիզնես կառավարման տնօրեն Տիգրան Մխիթարյան Ես մի փոքր հիասթափված եմ, որովհետև երկուսուկես տարի հետո դուք կարող եք այլ նախագահ ունենալ. Թրամփ Բարսելոնայի մետրոյում հրդեհի հետևանքով տուժել է շուրջ 140 մարդ ՌԴ-ն, կարծես, վերջնաժամկետ է սահմանել ՀՀ-ի համար՝ իր կողմից իջեցված հարցադրումների պատասխանը ստանալու համար, ինչից հետո շատ ավելի կոշտ է գործելու․ Աբրահամյան Վանաձորի Բուլղարական թաղամասում քույրը հայտնաբերել է 6-ամյա քրոջ մարմինը Հանքարդյունաբերությունն այսօր աշխարհի ամենագիտատար և տեխնոլոգիապես հագեցած ոլորտներից էՈւսուցիչը 13 տարեկանից փոքր աշակերտին կապել է մահճակալին և uեռական բռնnւթյան ենթարկելՄեկնարկել են զինվորական երդման արարողությունները Սկսվելու է ամենականխատեսելին՝ սեփական թիմի ներսում մեղավորների փնտրտուքը․ Հրայր ԿամենդատյանՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Գիշերը մոտ 400 անօդաչու թռչող սարք է թռել Մոսկվայի և հարակից շրջանների ուղղությամբ․ իրավիճակն՝ այս պահին Իրանը և Օմանը քննարկում են Հորմուզի նեղուցով երրորդ միջանցքի բացման հարցը Հուլիսի 28-ին, 30-ին, 31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում«Ռեալի» ղեկավարությունը պատրաստում է իր առաջին պաշտոնական առաջարկը «Մանչեսթեր Սիթիին»՝ իսպանացի կիսապաշտպան Ռոդրի Էռնանդեսի տրանսֆերի վերաբերյալՀուլիսի 28-ին և 29-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԿանխվել է Բելառուսից Ռուսաստան կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկների ներմուծումըԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերի«Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ ԱմստերդամԻրանը հանդիպում է խնդրել միջնորդների միջոցով և ուղղակիորեն․ մենք կհանդիպենք․ ԹրամփՀութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերինԱմուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցելԱյսօրվանից հայկական կաթնամթերքը չի մտնի ռուսական շուկա1․5 տարում պարեկների մասնակցությամբ 570 պատահար է արձանագրվել, որի հետեւանքով ավտոմեքենաների վերանորոգման համար ծախսվել է շուրջ 260 մլն դրամՆարեկ Կարապետյանը համեմատել է Հայաստանի, Վրաստանի և Էստոնիայի տնտեսական քաղաքականություններըԿոլումբիան կփակի Ադրբեջանում իր դեսպանատունըՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. ԶախարովաՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն. Իվետա ՏոնոյանՎրաստանում սողանքից տներ են վնասվել, կառավարությունը աղետից տուժած 10 ընտանիքի կփոխհատուցիՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկա«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է․ 11 գյուղում ջուր չի լինիԱրարատ Ավետիսյանը կիսաեզրափակչում 1:4 հաշվով պարտվել է ղազախստանցի ըմբիշին«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավ. հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել էՊուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը«Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է ԱլիևինՕգոստոսին Հայաստանում սկսվում է նոր ալիքՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանԱկնհայտ է Զվարթնոց օդանավակայանի ուղևորահոսքի աճի դինամիկան, ինչը ենթադրում է, որ եթե աճի այս տեմպերը շարունակվեցին, շուտով երկու ժամ հերթերում սպասելուն երանի ենք տալու. Ա. ԿոստանյանՋո Բայդենը պայքարում է մետաստատիկ քաղցկեղի դեմ. նա նկատելիորեն թուլացել է․ WP29-ամյա տղամարդը առևանգել է նորապսակ զույգի երեխային՝ հարսանիքի ժամանակԼիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին Դիմորդները չեն կարողանում հաղթահարել համալսարանի անցողիկ շեմը դպրոցական գիտելիքներով. Ատոմ ՄխիթարյանԱրաղչին Լավրովին հայտնել է իրանական նավի վրա hարվածի համար Ուկրաինային պատասխանելու Իրանի իրավունքի մասին Փաշինյանը ամենօրյա քայլերով քանդում է ընդդիմությունը. Արեգ ՍավգուլյանԿա՞ն արդյոք Հայաստանում 88-ից հետո Ադրբեջանից տեղահանված հայեր, ովքեր շարունակում են պահպանել փախստականի կարգավիճակը. Աննա ԿոստանյանՌուսաստանն արժանապատվորեն է անցնում ներկայիս պատմական փուլը. Պուտին Հուլիսի 27-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում