ՕՊԷՔ-ի եւ դրա մեջ չմտնող երկրների ներկայացուցիչների հանդիպումը կկայանա Վիեննայում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆավթի արդյունահանման կրճատման վերաբերյալ ՕՊԷՔ-ի որոշմանը միանալու շուրջ կարտելի եւ դրա մեջ չմտնող երկրների ներկայացուցիչների բանակցությունները դեկտեմբերի 10-ին կկայանան Վիեննայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Bloomberg գործակալությանը, դեկտեմբերի 5-ին հայտնել Է կազմակերպության գլխավոր քարտուղար Մուհամեդ Բարկինդոն:
ՕՊԷՔ-ի՝ նոյեմբերի 30-ին Վիեննայում կայացած նիստից հետո տեղեկացվել Էր, որ կարտելի մեջ չմտնող երկրների հետ հանդիպումը կարող Է տեղի ունենալ դեկտեմբերի 9-10-ին: ԶԼՄ-ները, վկայակոչելով աղբյուրներ, հայտնում Էին, որ այն կարող Է անցկացվել Դոհայում, Վիեննայում կամ Մոսկվայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



