Թրամփն ընդլայնել Է ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնի հավակնորդների շրջանակը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում պետքարտուղարի պաշտոնի հավակնորդների ցուցակը շարունակում Է ընդլայնվել: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ընդունել Է նրա մերձավոր օգնական Քելին Քոնվեյը:
«Թեկնածուների վերջնական ցուցակ չկա: Նրանք չորսից ավելի են»,- դեկտեմբերի 4-ին ասել Է նա լրագրողներին:
Քոնվեյը, ինչպես հայտնել Է Politico հրատարակությունը, նշել Է, որ նրանց թվում են ԿՀՎ-ի նախկին տնօրեն Դեւիդ Փետրեուսը, Թենեսիի նահանգից սենատոր Բոբ Քորկերը, Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին, Նյու Յորքի քաղաքագլուխ Ռուդի Ջուլիանին: Ինչպես հաղորդել Է Associated Press գործակալությունը, Թրամփը նաեւ ամերիկյան դիվանագիտության ղեկավարի պաշտոնի համար քննարկում Է Յուտայի նախկին նահանգապետ Ջոն Հանթսմանի թեկնածությունը: Politico-ն իր կողմից ցուցակում ներառել Է պաշտոնաթող ծովակալ Ջեյմս Սթավրիդիսին եւ ExxonMobil նավթընկերության ղեկավար Ռեքս Թիլերսոնին, իսÕ ¯ ընտրված փոխնախագահ Մայք Փենսը ցուցակը համալրել Է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին մշտական ներկայացուցիչ Ջոն Բոլթոնով:
«Կարծում եմ, որ այն որոշումը, թե ով կդառնա հաջորդ պետքարտուղարը, կընդունի ընտրված նախագահը»,- նշել Է Փենսը ABC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



