Դավիթ Թորոսյանն ընտրեց տարիքային հավաքականների մարզիչներին
ՍՊՈՐՏԲռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանն ընտրեց հավաքականների մարզիչներին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի 9-րդ համաժողովի ընթացքում հայտարարվեց Դավիթ Թորոսյանի` Հայաստանի հավաքականը գլխավորելու մասին: Հավաքականի գլխավոր մարզիչն արդեն հայտնել է այն մարզիչների անունները, ովքեր պետք է մարզեն տարբեր տարիքային հավաքականները: Այսպիսով, մեծահասակների հավաքականում երկրորդ մարզիչ է նշանակվել Վահան Ադիլխանյանը: Երիտասարդների ավագ մարզիչն է Դերենիկ Ոսկանյանը, իսկ երկրորդ մարզիչը` Արմեն Հակոբյանը: Ավագ տարիքի պատանիների ավագ մարզիչն է Արշավիր Գրիգորյանը: Նրան կօգնի Ռոբերտ Պետրոսյանը: Կրտսեր տարիքի պատանիներին կմարզի Աշոտ Ավետիսյանը: Կանանց հավաքականի ավագ մարզիչ է նշանակվել Ռաֆիկ Մեհրաբյանը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



