ՄԱԿ-ի ԱԽ-ն քվեարկելու է Հալեպում հրադադարի հաստատման բանաձեւի շուրջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, ինչպես սպասվում Է, դեկտեմբերի 5-ին քննարկվելու Է Սիրիայի Հալեպ քաղաքում հրադադարի հաստատման բանաձեւը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել են համաշխարհային կազմակերպության դիվանագետները:
Փաստաթղթում ասված Է, մասնավորապես, որ «սիրիական հակամարտության բոլոր կողմերը պետք Է անհապաղ դադարեցնեն գրոհները Հալեպ քաղաքում եւ ապահովեն մարդասիրական օգնության ցուցաբերումը»: Եգիպտոսի, Նոր Զելանդիայի եւ Իսպանիայի կողմից պատրաստված բանաձեւի նախագիծը բավական երկար ժամանակ քննարկվում Էր շահագրգիռ երկրների կողմից եւ Հալեպում զինադադար Է նախատեսում յոթ օրով: Ավելի վաղ փաստաթղթի տեքստում հրադադար Էր առաջարկվում 10 օրով:
Միաժամանակ, ինչպես նշում են ԶԼՄ-ները, Կանադան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստ Է նախաձեռնել Սիրիայի հումանիտար իրադրության շուրջ, սակայն դրա անցկացման ամսաթիվը դեռեւս որոշված չԷ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



