Մոուրինյուն բացատրել է, թե ինչու է Մխիթարյանին օգտագործել Էվերթոնի հետ խաղում
ՍՊՈՐՏԱնգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» չի կարողացել պահպանել հաղթական հաշիվը «Էվերթոնի» հետ խաղում (1:1):
«Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն բացատրել է, թե ինչու է թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին դաշտ դուրս բերել մեկնարկային րոպեներից:
«Ընտրությունս կապված չէր ֆուտբոլիստների հետ, այլ խաղի բնույթի: Մխիթարյանը և Մարսիալն ավելի արագ են գործում գնդակը հարձակման գիծ տեղափոխելու հարցում, ինչպես նաև այն ստանալուց:
Բոլորը լավ են խաղում, Մատան լավ է խաղում, Մարսիալը լավ է խաղում: Հարցը դրանում չէ, այլ խաղում»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է «Sky Sports»-ը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



