Ֆիդել Կաստրոյի աճյունը հողին են հանձնել Կուբայում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖիդել Կաստրոն կուբական հեղափոխության ղեկն իր ձեռքում է պահել ավելի քան 50 տարի, մինչ այդ ընթացքում ԱՄՆ-ում 9 նախագահ է փոխվել:
Ինչպես ներկայացնում է The Independent-ը` Կաստրոյի իշխանությունն ու ազդեցությունը երկրում չնվազեց անգամ, երբ առողջական խնդիրների պատճառով 10 տարի առաջ նա երկրի ղեկավարությունը հանձնեց եղբորը:
Այսօր ավարտել է Կուբայում հայտարարված սգո 9-րդ օրը և երկրի արևելքում փակ արարողությամբ հողին է հանձնվել Ֆիդել Կաստրոյի աճյունը:
Կաստրոյի աճյունասափորը տեղափոխող ռազմական թափորը կանգ էր առել Սանտյագո քաղաքի Հեղափոխության հրապարակում, որտեղ հազարավոր քաղաքացիներ իրենք վերջին հրաժեշտն են տվել կոմանդանտեին:
Կուբացի զինվորականները 21 կրակոց են արձակել, իսկ գերեզմանի մոտակայքում հավաքված ամբոխը կատարել է ազգային օրհներգը, որից 40 րոպե անց գերեզմանոց է բերվել Կաստրոյի աճյունը: Հուղարկավորության փակ արարողությունը ավելի քան մեկ ժամ է տևել:



