Իրանի նախագահը պատժամիջոցների երկարաձգման դեպքում սպառնացել է ԱՄՆ-ին պատասխան քայլերով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի նախագահ Հասան Ռոուհանին սպառնացել է ԱՄՆ-ին պատասխան քայլերով, եթե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրի Իրանի նկատմամբ պատժամիջոցների երկարաձգման մասին օրենքը. հայտնում է Associated Press-ը:
Օբաման պատրաստվում է ստորագրել կոնգրեսի երկու պալատների կողմից ընդունված Իրանի դեմ պատժամիջոցները 10 տարով երկարաձգելու մասին օրենքը: Վաշինգտոնը ցանկանում է թողնել այդ օրենքը ուժի մեջ, որպեսզի հնարավորություն ունենա վերադարձնել պատժամիջոցների ռեժիմը, եթե կարծի, որ Թեհրանը խախտում է միջուկային էներգիայի վերաբերյալ համաձայնագիրը:
Իրանի նախագահի կարծիքով՝ ԱՄՆ-ն ինքն է խախտում նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունները, որոնք նախատեսում է Իրանից մի շարք պատժամիջոցների վերացում:
«Մենք ձգտում ենք գործարքի պայմանների պահպանմանը, բայց ոչ պարտավորվածության, խախտումների կամ դրա իրականացման վերաբերյալ տատանումների պատասխան՝ մենք անմիջապես կգործենք»,- ասել է Ռոուհանին:
Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆն ավելի վաղ նախազգուշացրել է, որ Թեհրանը կդադարեցնի համաձայնագրի իրականացումը պատժամիջոցների երկարաձգման դեպքում:



