Figaro. 2001-ից Եվրոպայում ավելի շատ են սկսել քվեարկել աջ կուսակցությունների օգտին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ2001 թվականից ի վեր ծայրահեղ աջերը Եվրոպայում գնլով ավելի ու ավելի շատ ձայն են հավաքում։ Ինչպես գրում է ֆրանսիական Figaro թերթը, այդ մասին են վկայում վերջին 15 տարիներին Եվրոպայում 250 ազգային ընտրությունների արդյունքները։
Մինչ օրս ազգայնականներին չի հաջողվել եվրոպական որեւէ երկրում բացահայտ իշխանության գալ, բայց նրանց օգտին միտումը չի թուլանում։ «Նրանցից քչերն են պատրաստ հեղափոխական ժամանակների հագուստներով ելնել պայքարի։ Նրանք իրենց ժամանակի երեխաներն են, նրանք հանդես են գալիս ընդդեմ բազմամշակութայնության»,-գրում է թերթը։
Մասնավորապես, Ֆրանսիայում վերջին 15 տարիներին նկատելիորեն իր դիրքերն ամրապնդել է Ժան Մարի Լե Պենի եւ նրա դստեր՝ Մարին Լե Պենի «Ազգայինճակատը»։ Նրանք կարողացել են ներգաղթի, իսլամի եւ եվրոսկեպտիցիզմի հարցերը քննարկման առարկա դարձնել ֆրանսիական հասարակության մեջ, նշում է թերթը։



