Կոբուլետիում հոսանքազրկվել է 50 ընտանիք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎրաստանի սևծովյան ափամերձ գոտում հրանցված տեղատարափ անձրևներն ու փոթորիկը լուրջ խնդիրներ են ստեղծել տեղաբնակների համար։
Դեռ երեկ ծովում գրանցված փոթորիկը հասել է 3-4 բալ ուժգնության և վնասել է Կոբուլետի քաղաքների ենթակառուցվածքը։ Այդ մասին հայտնել են քաղաքային իշխանությունները։
Եղանակային անբարենպաստ պայմաններից տուժել են աղբամաններն ու նստարանները։ Ուժգին քամին տապալել է մի շարք ծառեր, որոնցից մեկն ընկել է ավտոբուսի վրա, սակայն ոչ ոք չի տուժել։
Բացի այդ, վնասվել են էլկտրահաղորդագծեր։ 50 ընտանիք հոսանքազրկվել է։ Դեպքի վայրում մոբիլիզացվել է հատուկ տեխնիկա և գործում են փրկարարական խմբերը։
Կոբուլետիում իրավիճակը կայուն է և բնակչությանը վտանգ չի սպառնում։
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



