Ռուս զինվորականները օգնություն են հասցրել Հալեպի բնակիչներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՇաբաթվա սկզբին ծովով Սիրիա է մատակարարվել 280 տոննա մարդասիրական բեռ, որից 150 տոննան արդեն Սիրիայիում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ավտոշարասյունով տեղափոխվել է արևելյան Հալեպ. հաղորդում է ТАСС-ը:Կոնտեյներներից մարդասիրական օգնությունը բեռնվել է ավտոմոբիլային տրանսպորտ և ուղարկվել Հալեպ: Բեռի մեծ մասը մթերք եղել՝ հացահատիկ, պահածո, թեյ, շաքար, ալյուր, ինչպես նաև տաք հագուստ և առաջին անհրաժեշտության առարկաներ:
«Բեռը տեղափոխվել է Ռուսաստանից ծովային տրանսպորտով՝ բեռնանավերի օգտագործմամբ, շաբաթվա սկզբին: Ռազմական գործողությունների հետևանքով տուժած Հալեպի բնակիչների համար ժամանել է մարդասիրական օգնությամբ 15 կոնտեյներ»,- ասել է ՌԴ զինված ուժերի ռազմական հաղորդակցության ծառայության ներկայացուցիչ Էդուարդ Գորյունովը:
Բեռնատարները բեռը հասցրել են փախստականների ճամբարներ, որտեղ կազմակերպվել են տաք սննդի կետեր: Այնտեղ հենց նաև տրամադրում են տաք հագուստ և բժշկական օգնություն:



