Trump Organization-ը ներդրումներ չի անի Թայվանի տնտեսությունում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկյան The Washington Post թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի բիզնեսի ներկայացուցիչը Թայվանի հետ բանակցությունների արդյունքներով հայտնել է, որ Trump Organization-ը ներդրումներ չի անի Թայվանի տնտեսությունում.
«Պայմանավորվածություն ձեռք չի բերվել Trump Hotels-ի ներկայացուցիչների պաշտոնական այցի մասին՝ զարգացման հեռանկարները դիտարկելու համար։ Չկան ակտիվ բանակցություններ»։
Դրանից հետո մամուլում լուրեր հրապարակվեցին Թայվանի հյուրանոցային ոլորտում Դոնալդ Թրամփի բիզնեսի ներդրումների , ինչպես նաև Trump Organization-ի ներկայացուցիչների այցի մասին՝ Տայուան քաղաքի միջազգային օդանավակայանի մոտ հյուրանոց կառուցելու վերաբերյալ բանակցություններ անցկացնելու համար։
1979 թվականից հետո առաջին անգամ հեռախոսազրույց է տեղի ունեցել ԱՄՆ-ի ու Թայվանի ղեկավարների միջև։



