Մախաչկալայում ոչնչացվել են Վոլգոգրադի ահաբեկչական ակտերի կազմակերպիչը և նրա կողմնակիցները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴաղստանի մայրաքաղաք Մախաչկալայի արվարձաններից մեկում հատուկ գործողության արդյունքում հինգ գրոհային է ոչնչացվել. «Վիլայաթ Կավկազ/Կովկաս» խմբավորման առաջնորդ Ռուստամ Ասելդարովն, ով ավելի վաղ հավատարմության երդում է տվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, և նրա չորս ամենամոտ կողմնակիցները:
Rt.ru-ն գրում է, որ Ասելդարովը երկրում տեղի ունեցած մի շարք ահաբեկչական ակտերի կազմակերպիչն է, որոնց թվում 2013 թվականին Վոլգոգրադում կազմակերպված պայթյուններն են:
Աղբյուրը մանրամասնում է, որ ահաբեկիչներն արգելափակվել են անհատական/սեփական տներից մեկում, սակայն հրաժարվել են հանձնել և կրակ են բացել: ԱԴԾ և ՆԳՆ աշխատակիցները պատասխան կրակ են բացել, ինչի հետևանքով հանցագործները ոչնչացվել են:
Նշվում է, որ հանցագործների ապաստանում ինքնաձիգներ ու զինամթերքի և պայթուցիկ նյութերի մեծ պաշար է հայտնաբերվել: Հատուկ գործողության արդյունքում բնակիչներ և ծառայությունների աշխատակիցներ չեն տուժել:



