Պեկինում հայտարարել են տագնապի «նարնջագույն» մակարդակ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պեկինի օդերևութաբանական կայանը կիրակի առավոտյան վերստին հայտարարել է զգուշավորության երկրորդ՝ «նարնջագույն», մակարդակի մասին։
Դա կապված է Չինաստանի մայրաքաղաքը պարուրած խիտ սմոգի գրանցման հետ։
Օդի աղտոտվածության հստակեցման քառամակարդակ համակարգը Չինաստանում ներդրվել է 2013 թվականին։
Գործող կանոնների համաձայն՝ քաղաքային իշխանությունները հայտարարել են տագնապի կարմիր մակարդակի մասին, երբ ուժգին սմոգը շարունակվում է ավելի քան երեք օր անընդմեջ։
Նարնջագույն մակարդակը հայտարարվել է 3 օրով, դեղին մակարդակը՝ 2 օրով, երկնագույն մակարդակը՝ 1 օրով։
«Նարնջագույն» մակարդակը Պեկինում հայտարարել է դեկտեմբերի 2-4-ին։
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



