Չրերի օգտագործումը պաշտպանում է քաղցկեղից. փորձագետներ
ԼԱՅՖՉրերի օգտագործումը կանխում է նյութափոխանակության խանգարումները և պաշտպանում է քաղցկեղից: Այս մասին հայտնում է mignews.com-ը՝ հղում անելով փորձագետներին:
Ըստ դիետոլոգների՝ չրերը պակաս օգտակար չեն, քան թարմ մրգերը: Դրանք մրգերին չեն զիջում էներգետիկ արժեքով և օգտակարությամբ:
Փորձագետների միջազգային խումբը Դեպիել Գալլահերի գլխավորությամբ ուսումնասիրության ընթացքում պարզել է, որ չոր մրգերը բջջանյութի հրաշալի աղբյուր են:
Նշվում է նաև, որ չոր մրգերը պարունակում են զգալի թվով ակտիվ ֆենոլային միացություններ, որոնք պաշտպանում են սրտանոթային հիվանդություններից, ավելորդ քաշի հետ կապված խնդիրներից և քաղցկեղի որոշ տեսակներից:
1
Նոր արշավ Խնայողության օրվան ընդառաջ․ IDBank
2
Հայտնաբերվել է հինգ տարեկան աղջկա դիակ․ մայրը գլխավոր կասկածյալն է
3
Մինչև 6 տարեկան երեխաներին տրամադրվող աջակցության ծրագիրը կդառնա մշտական նպաստ
4
Ավտոբուսի վարորդը թոշակառու կնոջը «դուրս է շպրտել» ՝ հրաժարվելով նրան անվճար տեղափոխել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
5
Վթար է. նոյեմբերի 5-ին, 6-ին, 7-ին ջուր չի լինելու



