ԱՄՆ–ում շինարարության ժամանակ 10 հազար տարի առաջ ապրած մաստոդոնտի մնացորդներ են գտել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼոս Անջելեսում մետրոյի ընդլայնման աշխատանքների ժամանակ բանվորները հնագույն մաստոդոնտի մնացորդներ են գտել, հայտնում է Informing–ը։
Հաղորդվում է, որ 5 մ խորության վրա շինարարները նկատել են հնագույն կենդանու՝ մոտ 1 մ երկարությամբ եղջյուրն ու ատամների բեկորները։
Մասնագետների գնահատմամբ՝ գտածոն 10 հազար տարվա պատմություն ունի։
Մի քանի օր անց հայտնագործության վայրում հնէաբանները ոսկորների եւս մի քանի կտոր էին գտել, որոնք, սակայն, արդեն այլ կենդանու էին պատկանում։
Այս պահին գիտնականներն ուսումնասիրում են կնճիթավոր այլ հնագույն կենդանիների մնացորդները, որոնց տեսակը դեռ պետք է պարզել։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



