Անտարկտիդայում 14 մլն տարի առաջ ապրած բզեզներ են գտել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկացի հնէաբանները Անտարկտիդայի սառույցներում սառած միջատների մնացորդներ են հայտնաբերել, որոնք 2 հնագույն բզեզների թեւեր են եղել։ Սմիթսոնի համալսարանի եւ Հյուսիսային Դակոտայի համալսարանի գիտնականներն այս մասին մանրամասն պատմել են ZooKeys ամսագրում, փոխանցում է Informing–ը։
Հաղորդվում է, որ գտածոն հայտնաբերել են Բիրդմորի սառցաբեկորի մոտ։ Հնէաբանները պարզել են, որ Antarctotrechus balli անունը ստացած բզեզը 14 մլն տարի առաջ ապրում էր Անտարկտիդայի տարածքում։
Ամերիկացի մասնագետները ել են, որ հայտնաբերված բզեզի մոտ ազգականները մինչեւ հիմա ապրում են ամենասառը մայրցամաքի տարածքում։
Հոդվածում նաեւ նշվում է, որ միջատի գենոտիպը համապատասխանում է բզեզների գենին, որոնք ապրում են տաք տեղանքում։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
3
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



