Թաիլանդում ուսանողին կալանավորել են Ֆեյսբուքում նոր թագավորի մասին հոդվածի համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹաիլանդում ակտիվիստ ուսանողին կալանավորել են Ֆեյսբուքում երկրի նոր թագավոր Մահա Վաչիրալոնգքորնի մասին հոդվածի հղումը տարածելու համար։
Իրավապաշտպան Դուանթիփ Քարիթի խոսքով՝ իրավաբանական ֆակուլտետի ուսանող Յակուպատ Բունպատարարակսային կալանավորել են դեկտեմբերի 3-ին միապետին վիրավորելու մեղադրանքով։ BBC–ի տեղական բաժնում տեղ գտած հոդվածը պատմում էր թագավոր Վաչիրալոնգքորնի մասին, որը հոր մահից հետո զբաղեցրել էր գահը։
Բունպատարարակսան դարձավ առաջին մարդը, որը միապետին վիրավորելու համար կալանավորվել է նոր թագավորի օրոք։ Ուսանողին 3-15 տարի ժամկետով ազատազրկում է սպառնում։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



