ԱՄՆ–ն այլևս «ժողովրդավարություն չի արտահանի»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը վերահաստատել է, որ իր վարչակազմն ալևս օտարերկրյա պետություններում ռեժիմների տապալմանն ուղղված արտաքին քաղաքականություն չի վարի:
«Մենք ռեժիմներ ու կառավարություններ չենք տապալի այլևս: Մեր նպատակը կայունությունն է, ոչ թե քաոսը: Ուստի, մենք ցանկանում ենք վերականգնել մեր երկիրը, ժամանակը վրա է հասել»,– ասել է Թրամփը՝ նախագահական ընտրություններում տարած հաղթանակից հետո Օհայոյում հրավիրված առաջին հանրահավաքում:
«ՌԻԱ նովոստիի» փոխանցմամբ՝ Թրամփը, փաստորեն, վերահաստատել է իր նախընտրական հայտարարությունն այն մասին, որ «ԱՄՆ–ն 6 տրիլիոն դոլար է ծախսում Մերձավոր Արևելքի պատերազմների վրա, մինչդեռ երկիրը տնտեսական անկում է ապրում»:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



