Թուրքական նոր սահմանադրությունը սուլթան կդարձնի Էրդողանին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրմը հայտարարել է, թե իրենց իշխող կուսակցության և ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դեվլեթ Բախչելիի միջև համաձայնություն է կայացվել նոր սահմանադրության նախագծի շուրջ, որն օրերս կուղարկվի խորհրդարան և եթե ընդունվի մեծամասնության կողմից՝ շատ արագ հանրաքվեի կդրվի:
NTV հեռուստաընկերության փոխանցմամբ՝ նախագիծը ուղղակի սուլթան է դարձնում Էրդողանին, որովհետև նրան հնարավորություն է տալիս ոչ միայն անձամբ գլխավորել նաև կառավարությունը և կամ միանձնա որոշել դրա ղեկավարին, այլև, Գերագույն ռազմական խորհրդի փոխարեն, միանձնյա վերահսկել բանակը, հատուկ ծառայությունները և նույնիսկ՝ կրթության ոլորտը: Սահմանադրությունը վերականգնում է նաև մահապատիժները, ինչը մեծ ընդդիմության է արժանացել Եվրոպայում: Հավելվում է նաև, թե հանրաքվեն նախատեսվում է անցկացնել հաջորդ տարվա ամռանը:



