ՀԱԷԿ–ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման հարցը
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը դեկտեմբերի 2–ին հանդիպեց Հայկական ԱԷԿ–ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի շրջանակներում հայ–ռուսական համատեղ համակարգող հանձնախմբի երրորդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող «Ռոսատոմ» ընկերության տնօրենի առաջին տեղակալ Կիրիլ Կոմարովի և «Ռոսատոմ սերվիս» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովի հետ։
Հանդիպման ժամանակ քննարկվեցին ՀԱԷԿ–ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման հետ կապված հարցերը։ Կողմերն անդրադարձան իրականացվող աշխատանքների ընթացքին և առաջիկա անելիքներին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



