«Ռոստելեկոմից»` կառավարություն.«Փաստ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Ինչպես արդեն հայտնի է` ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը նոր տեղակալներ ունի: Համաձայն պաշտոնական տեղեկատվության` Գագիկ Թադևոսյանն ազատվել է նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
Վարչապետի հրամանով՝ նոր տեղակալներ են նշանակվել Բորիս Դեմիրխանյանն ու Արման Խաչատրյանը:
«Փաստի» տեղեկություններով` Բորիս Դեմիրխանյանը մինչ այս զբաղեցնում էր Հայաստանում «Ռոստելեկոմ» ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը: Հավանաբար, այժմ արդեն պաշտոն զբաղեցնելու համար միայն «Գազպրոմ» ընկերության կադրերը չեն բավականացնում, և յուրաքանչյուր նորանշանակ նախարար իր հետ բերում է նաև իր բիզնես գործընկերներին:
Արման Խաչատրյանը նախկինում գլխավորել է Հայաստանի զարգացման հիմնադրամը:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:



