Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՀՀ վարչապետն ընդունել է միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը դեկտեմբերի 2-ին ընդունել է մի շարք միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Կառավարության ղեկավարը կարևորել է նման ձևաչափով հանդիպումները և շնորհակալություն հայտնել համագործակցության համար: Վարչապետի խոսքով՝ կառավարությունը շահագրգռված է բարձրացնել դոնոր կազմակերպությունների հետ աշխատանքների արդյունավետությունը և ցանկանում է քննարկում ծավալել 3 հիմնական հարցի շուրջ:

«Առաջին - Մենք նախաձեռնել ենք Ծրագրերի իրականացման գրասենյակները՝ ԾԻԳ-երն օպտիմալացնելուգործընթաց: Մենք արդեն լուծարել ենք 5-ը և ներկայում սկսում ենք օպտիմալացման հաջորդ փուլը: Ուզում ենք ձեզ հետ այս հարցի շուրջ բանակցել և բացատրել մեր նպատակը. մենք ուզում ենք աշխատանքը դարձնել ավելի արդյունավետ, հաստատուն ծախսերն՝ ավելի պակաս:

Երկրորդ - Վարկեր, վարկային ծրագրեր, դրանց առաջնահերթությունները: Դուք գիտեք, որ մեր արտաքին պարտքի չափը բավական բարձր է, և մենք ուզում ենք ձեզ հետ քննարկել ու հաստատել այն առաջնահերթությունները, այն խաղի կանոնները, որով հետագայում առնչվելու ենք վարկերի հետ և ընտրություն ենք կատարելու, թե որ վարկային ծրագիրն ենք համարելու առաջնահերթ և որ ծրագրերն ենք ֆինանսավորելու:

Երրորդ - Մինչև տարեվերջ՝ մոտ օրերս, մենք ստեղծելու ենք Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն կամ, այլ կերպ ասած, բարեփոխումների կենտրոն, որի շրջանակում նախատեսում ենք համագործակցել մաքսիմալ շահագրգռված ուժերի, այդ թվում՝ մասնավոր հատվածի հետ և քննարկել՝ ուր ենք գնալու և ուր ենք տանելու մեր երկիրը: Քննարկել բոլոր նախաձեռնությունները, ստրատեգիաները, ռեֆորմները, ըստ ոլորտների, երկարաժամկետ, կարճաժամկետ, որպեսզի հստակ հասկանանք՝ որ ուղղությամբ պետք է շարժենք մեր տնտեսությունը», - ասել է Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ ակնկալում է միջազգային դոնոր կազմակերպությունների համագործակցությունն ու աջակցությունն այս գործընթացներում:

Այնուհետև ՀՀ պատասխանատու նախարարների և միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել են ՀՀ վարչապետի նախանշած հարցերի շրջանակում համագործակցության առաջնահերթությունները, համատեղ ծրագրերը և հետագա անելիքները:

 

Դա միայն ժամանակի հարց է․ Վենսը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտությունը ի վերջո կկարգավորվի Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Թրամփը պատրաստ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել Իրանի նախագահի հետ, սակայն առայժմ նման շփումներ նախատեսված չեն. Ռուբիո Մենք ունենք ավելի շատ զինամթերք, քան երբևէ կարող ենք օգտագործել․ Թրամփ Պատվաստանյութի արտադրության մեջ խախտումներ են հայտնաբերվելՈսկերիչների փողոցը փակ է լինելու Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ 3 մարդ մաhացել է, 4–ը` տnւժել Բաշկորտոստանի Ստեռլիտամակ քաղաքի «Սոլնեչնի» առևտրային համալիրում տեղի ունեցած հրդեհի հետևանքով Ճշմարտությունը պատասխան կլինի Արևմուտքի տեղեկատվական ագրեuիային. Լավրով Երկու տարեկան երեխան քնած ժամանակ կուլ է տվել իր խաչը և հայտնվել հիվանդանոցում Վերջին հանդիպումը․ մարզաշապիկ՝ ողջ կյանքի համար. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ ՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Միջազգային քրեական դատարանը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ վարչակազմի՝ իր դեմ լայնածավալ պատժամիջոցներ սահմանելու մտադրությունների մասին հաղորդագրությունները Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները Չինաստանի կառավարությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության հարաբերությունները լցնել նոր բովանդակությամբ. ՉԺՀ ԱԳՆ Ucom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն Տաք օդային հոսանքներ են ներթափանցում․ առաջիկա եղանակը ՀայաստանումՎայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան ՌԴ ԶՈւ-ն խnցել է Ուկրաինայի Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը. ՌԴ ՊՆ Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց Մակրոնը շտապ խնդրանքով դիմել է Թրամփին Ուկրաինայի վերաբերյալ Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Վանաձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Jeep Cherokee»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ խոտածածկույթի վրա Կոյուղու մեջ երկու մարդ է մահացելԱկբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՄակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և էներգետիկ աջակցությունը Քաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանՍարգիս Սարգսյանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված օլիմպիադայում դարձել է ոսկե մեդալակիր Ուկրաինական բանակը hարվածել է ՌԴ Սամարայի մարզում գտնվող Կույբիշևի նավթավերամշակման գործարանին Իշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Այսօրվա պայքարի օրակարգը չի կարող լինել երեկվանը, «Հայաստանի վաղվա օրը» ձևավորվում է այսօր․ Վահե Հովհաննիսյան Անհայտ անձը կրակ է բացել Թուրքիայի դպրոցներից մեկի առջև. կան վիրավnրներ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ ԿարապետյանՓաշինյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին Reuters. ԿՀՎ-ի ղեկավարը հանդիպել է Զելենսկիի հետ Այնթապում 63-ամյա վարորդը «Ruichi»-ով վրшերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից երկուսը անչափահասներ են․ վերջինները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ն և Իսրայելը պետք է հեռանան տարածաշրջանից և ազատեն Իրանն իրենց «զզվելի և հանցավոր ներկայությունից»․ ԻՀՊԿ