Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Անտառում հավաքված մանուշակներից մինչև ջերմոցի վարդեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

… Տակավին պատանի եղբայրները՝ Արամը և Արմենը (մեկը 15 տարեկան էր, մյուսը՝ 13) սկզբում անտառում մանուշակ էին հավաքում և տոն օրերին տանում Երևան վաճառելու: Դրանով նրանք մի կերպ թեթևացնում էին ընտանիքի հոգսերը: Ծանր տարիներ էին… Փորձությունները թրծեցին երիտասարդներին, նրանք հասկացան, որ իրենք պետք է ստանձնեն վաղվա օրվա համար պատասխանատվությունը:

Եղբայրները չէին խորշում աշխատանքից:

-Կյանքն այդպիսին է: Եթե հանապազօրյա հաց վաստակելու խնդիր կա, ամեն գործ էլ պատվաբեր է,- ասում են նրանք:

Отображается файл "1.JPG"

Տղաներն այնքան էին հմտացել, որ օրական մի 500-600 փունջ մանուշակ էին հավաքում և վաճառում փունջը 100 դրամով:

Դժվարությամբ «հետ գցած» գումարով որոշեցին «լրջացնել» իրենց բիզնեսը: Ինչ-որ մեկի խորհրդով նրանք սկսեցին ստանալ թրաշուշանի սերմեր: Գործն անծանոթ էր, ավելին՝ ռիսկային: Սերմերը հաջողությամբ իրացվեցին: Դա 2009 թվականն էր: Առաջին փորձը հաջողություն և վստահություն բերեց սկսնակ գործարարներին:

Отображается файл "2.JPG"

Օրերից մի օր եղբայրներին դիմեց նրանց ծանոթներից մեկը և առաջարկեց համագործակցել: Ավելին, նա ներդրեց 250 հազար դրամ: Այդպես սկսվեց նրանց համագործակցությունը, բնական է, աճեցին նաև բիզնեսի ծավալները: Իրոք, թրաշուշաններ գնել ցանկացողների պակաս նրանք չէին զգում: Ծաղիկներն արդեն վաճառվում էին նաև Վանաձոր քաղաքում:

Երեք տարի առաջ եղբայրները համագյուղացու հետ ստեղծեցին իրենց առաջին ջերմոցը: Սակայն այս համագործակցությունը երկար չտևեց: Եղբայրները վաճառեցին իրենց մասնաբաժինը և վաստակած 2.2 մլն դրամը ներդրեցին նոր գործում: Այս անգամ նրանք սկսեցին վարդեր աճեցնել: Ջերմոցները, դրանց ջեռուցման և ոռոգման համակարգերը ստեղծվել են ԱԿԲԱ -ԿԿՐԵԴԻՏ Ագրիկոլ բանկից վերցված հատուկ պայմաններով տրամադրված վարկային միջոցներով: Բիզնեսը, հասկանալի է, բոլորովին նոր մակարդակի բարձրացավ, աճեցին եկամուտները: Տղաները, որ արդեն ընտանիք են կազմել, իրենց համար սեփական տներ կառուցեցին: Իհարկե՝ կողք-կողքի:

Отображается файл "3.JPG"

Ջերմոցում եղբայրները աշխատանքի հստակ բաժանում են կատարել: Ծաղիկների մշակումը, սրսկումն ու էտը մի եղբայրն է կատարում: Տնտեսության մյուս գործերը երկրորդ եղբոր պարտականությունն են:

Ինձ ուրախացրեց ու նաև զարմացրեց եղբայրների լավատեսությունն ու բարեհոգությունը:

Մեր այն հարցին, թե ինչ խնդիրներ ունեն, Արամն ու Արմենը միաբերան ասացին.

-Ոչ մի խնդիր էլ չունենք: Վարդի այս ջերմոցները մեզ հնարավորություն են տալիս ոչնչի կարիք չզգալ:

Отображается файл "4.JPG"

Եղբայրները մտադիր են ևս մեկ ջերմոց կառուցել: Դրա համար մոտավոր հաշվարկներով անհրաժեշտ կլինի 1.8 միլիոն դրամի ներդրում:

-Իսկ ունե՞ք պահանջվող գումարները,-հարցրեցի եղբայրներին:

-Այս պահին չունենք, բայց ունենք «Ակբա Բանկի» պես գործընկեր,- առանց վարանելու պատասխանեցին եղբայրները:

Отображается файл "5.JPG"

Վերջում եղբայրներին հարցրեցի.

-Տղաներ, մանուշակ հավաքելու տարիներին մտածո՞ւմ էիք, որ երբևէ ջերմոց կունենաք:

-Մեղքերս ինչ թաքցնենք, երազում էինք, թեև մեր գրպանում մի ժանգոտ երկաթի կտոր էլ չունեինք: Բայց. . . . երազելը վատ բան չէ. . .

Отображается файл "6.JPG"

Отображается файл "7.JPG"

Լևոն Ազրոյան

Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ»Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ»Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ»Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ»Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ»Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք են բախվել, կան ծանր վիրավորներ Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի վերահաղորդիչները հեռացնելու համար, այլապես Ուկրաինան միջոցներ կձեռնարկի. Զելենսկի Յուպիտերը կարող էր օգնել աստերոիդներին Երկիր հասցնել կյանքի համար առանցքային տարրերը Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի ​​բերի զորքերը հարավային Լիբանանից Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի հավաքականին Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ամեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Դեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանԼավրովը Ռուսաստանի և Մադագասկարի միջև շփումները անվանել է շատ ինտենսիվ Նրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասել՝ հունիսի 20-24-ը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվեն Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. բնակիչներին հորդորում են փակել պատուհանները «Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԽորեն Բայրամյանը կարիերան կշարունակի Եկատերինբուրգի «Ուրալում»․ պաշտոնական Հակամարտության սկսվելուց ի վեր առաջին նավը պաշտոնական երթուղով հատել է Հորմուզը Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր Շիրակի մարզում տեղացել է հավկիթի մեծության կարկուտ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդը «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Մոսկվայի ուղղությամբ խոցված ԱԹՍ-ների թիվը կտրուկ աճել է Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Բաքվում ձերբակալված ութ ռուսաստանցիներ դատապարտվել են ազատազրկման Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Ընտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածըԱզգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիները «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորի Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ