Վլադիմիր Հակոբյանը մասնակցում է Դուբայում անցկացվող արագ շախմատի մրցաշարի
ՍՊՈՐՏՇախմատային օլիմպիադայի չեմպիոն Վլադիմիր Հակոբյանն Արաբական Միացյալ Էմիրություններում մասնակցում է արագ շախմատի մրցաշարի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 30-ին Դուբայում մեկնարկել է ԱՄԷ ազգային օրվան նվիրված արագ շախմատի մրցաշար, որին մասնակցում է 25 երկրների 180 շախմատիստ, այդ թվում` 5 գրոսմայստեր և 3 միջազգային վարպետ: Մրցաշարին մասնակցում է նաև Վլադիմիր Հակոբյանը:
ԱՄԷ ազգային օրվան նվիրված արագ շախմատի մրցաշարում տեղի են ունեցել նախատեսված 9 տուրերից 6-ը, որի արդյունքում Վլադիմիր Հակոբյանը և Վիկտոր Մոսկալենկոն վաստակել են 6-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Այսօր տեղի կունենան մրցաշարի եզրափակիչ 3 խաղափուլերը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



