Սեւան եւ Գրենոբլ քաղաքների ղեկավարները ստորագրեցին համագործակցության հուշագիր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի Հանրապետության Սեւան եւ Ֆրանսիայի Հանրապետության Գրենոբլ քաղաքների միջեւ ստորագրվեց համագործակցության հուշագիր, որն ընդգրկում է 2017-2019 թվականները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմից, համագործակցության հո ւշագիրը ստորագրել են Սեւանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը եւ Գրենոբլի քաղաքապետի միջազգայինհարաբերությունների հարցերով տեղակալ Բեռնար Մաքրեն: Համագործակցությունն ընդգրկում է առողջապահության, տուրիզմի եւ ֆրանսախոսության զարգացման ոլորտները, այն հիմնական ուղղությունները, որտեղ երկու կողմերի համագործակցության արդյունքում իրականացվել են զարգացման ծրագրեր՝ սկսած 2004 թվականից:
2017-2019 թվականների ընթացքում համագործակցության ավանդական ոլորտներին կավելանա նաեւ վերականգնվող էներգետիկայի ոլորտը:
Մշակույթի ոլորտում Սեւանում եւ Գրենոբլում կկազմակերպվեն փառատոններ, որտեղ ելույթներով հանդես կգան Սեւանի եւ Գրենոբլի գեղարվեստական ինքնագործունեության խմբերը:



