Փարիզի, Աթենքի, Մադրիդի եւ Մեխիկոյի քաղաքագլուխները պայմանավորվել են արգելել դիզելային ավտոմեքենաները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓարիզի, Աթենքի, Մադրիդի եւ Մեխիկոյի քաղաքագլուխները պայմանավորվել են, որ մինչեւ 2025 թվականն արգելելու են դիզելային ավտոմեքենաներն ու բեռնատարները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Դրա փոխարեն նրանք խոստացել են խրախուսել այլընտրական փոխադրամիջոցների՝ Էլեկտամոբիլների, հիբրիդային ու ջրածնային ավտոմեքենաների օգտագործումը:
Նաեւ քաղաքագլուխները խոստացել են զարգացնել զբոսանքի գոտիները քաղաքներում եւ հեծանվային ենթակառուցվածքը:
Այդ խոստումները նրանք տվել են Մեխիկոյում, որտեղ ընթանում Է աշխարհի քաղաքների ղեկավարների հանդիպումը:
Չորս քաղաքների ղեկավարները վկայակոչել են Տոկիոյի փորձը, որտեղ արդեն արգելված Է դիզելային ավտոմեքենաների երթեւեկությունը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



