Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ներհայաստանյան քաղաքական ինտրիգների բովում

ԲԼՈԳ

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Քաղաքակրթության զարգացումը տեղի է ունենում հասարակական համակարգերի փոխակերպումների ու կատարելագործման ճանապարհով: Հասարակական համակարգը պատմականորեն ձևավորված հաստատությունների (խմբերի, կառույցների ու կազմակերպությունների) և հարաբերությունների ինքնակարգավորվող, բարդ ու բազմաշերտ ամբողջություն է: Դրա զարգացումներն անմիջականորեն կապված են ինստիտուցիոնալ կառույցների էվոլյուցիայի, ավանդական սոցիալական հաստատությունների արդիականացման ու վերափոխման, նորերի ձևավորման գործընթացների հետ:

ՀՀ-ում կատարվող արմատական վերափոխումներին բնորոշ իրողությունը ժամանակակից ժողովրդավարական համակարգերի հատուկ հաստատությունների ձևավորման, ինստիտուցիոնալիզացիայի գործընթացն է, որի նպատակն է՝ հասարակական զարգացումներն ու հարաբերությունները դարձնել սոցիալ-կառուցվածքային տեսանկյունից ավելի կարգավորված ու նորմավորված: Մեր հասարակության մեջ ընթացող համակարգային փոխակերպումների, ժողովրդավարացման գործընթացների նպատակային իրականացման առումով կարևորվում է հասարակական համակարգի կառուցվածքային և ֆունկցիոնալ վերլուծությունը:

Պատմության, հատկապես 20-րդ դարի փորձը, երբ ձևավորվել են հասունացած քաղաքական համակարգեր, հնարավորություն է տալիս ասելու, որ միակուսակցական համակարգը, որպես կանոն, բնորոշ է այնպիսի հասարակության քաղաքական կյանքին, որում իր դրսևորումը չի գտել հասուն սոցիալական կառուցվածքը, պահպանվել է հետամնաց տնտեսությունը, բնակչության մեծամասնության քաղաքական կուլտուրայի ցածր մակարդակը, իր զարգացումը չի գտել ժողովրդավարությունը և այլն:

Քաղաքական ինստիտուտների և իշխանության կառույցների ճգնաժամը կապված է հասարակական կառավարման բնագավառում իրենց առաքելության ոչ արդյունավետ իրականացման հետ և դրսևորվում է բնակչության շրջանում դրանց նկատմամբ վստահության անկմամբ:

Դրա հետ կապված ձևավորվում են երկու հիմնական միտումներ. լայն խավերին բնորոշ քաղաքական իներտություն, քաղաքական կյանքից օտարվածություն և քաղաքական կառույցների` քաղաքացիներին իրենց կողմը գրավելու ոչ ժողովրդավարական մեթոդներին (ընտրակաշառք, վարչական ռեսուրսների և միջոցների կիրառում) դիմելու գործելակերպի աճ: Նոր ինստիտուտների ձևավորման և ինստիտուցիոնալ ճգնաժամի երեւույթները հասարակական համակարգի զարգացման ու վերափոխման գործընթացների անխուսափելի իրողություններ են: Առանց ճգնաժամերի և դրանց հաղթահարման դժվար է պատկերացնել ինստիտուտների զարգացումն ու հասարակական առաջընթացը:

Վերջին տասնամյակների փորձը վկայում է, որ փոխակերպվող հասարակության մեջ պարբերաբար աճում է իշխանության ինստիտուտների և քաղաքական կուսակցությունների նկատմամբ անվստահությունը: Ճգնաժամը, սակայն, վեր հանելով ինստիտուտի գործառնության մեջ եղած խոչընդոտները, օգնում է նաև մեթոդապես հիմնավորված գործունեության դեպքում վերացնել դրանք` կատարելագործելով հասարակական համակարգի կառուցվածքային և ֆունկցիոնալ նկարագիրը: Դա իր հերթին ենթադրում է տեսական և կիրառական ուսումնասիրությունների վրա հիմնված հետազոտական ծրագրերի իրականացում:

Եթե քաղաքական ինստիտուտները չեն կատարում հանրային շահերի բավարարման իրենց առաքելությունը, երբ գերակայող են դառնում կառավարման օլիգարխիկ մեթոդները և առանձին խմբիշխանների շահերի բավարարման միտումը, ֆունկցիան վերածվում է դիսֆունկցիայի: Վերջինիս աճը կարող է հանգեցնել քաղաքական և հասարակական կառույցների կազմալուծման:

Վեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՄանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկիցՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՊայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը «Նոա»-ն ունի երկրպագուների աջակցության կարիքը Շվեյցարիայում Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է ՙՀրազդան Ցեմենտ Քորփորեյշն՚ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գործարանի աճուրդը Գայի պողոտայում բախվել են «Kia»-ն և «Hongqi»-ն. «Kia»-ն կողաշրջվել է, վարորդը՝ մահшցել Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Տիկի՜ն Ղազարյան, ցույց տվե՜ք այն էջը, որտեղ գրված է Ուժեղ Հայաստանի անունը, չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի. Ղահրամանյանը՝ Ղազարյանի հայտարարության մասին Եթե հարց գոյություն չունի, ինչո՞ւ մի դեպքում մերժում են, իսկ մյուս դեպքում՝ համաձայնում․ Էդմոն Մարուքյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Արտ Լանչ»-ն արդեն Միացյալ Նահանգներում է․ նոր մասնաճյուղ Լոս Անջելեսում Ի գիտություն հասարակության Հուսով եմ, որ այս ձևաչափում մեզ կհաջողվի խորացնել մեր հարաբերություններն ու համագործակցությունը. Փաշինյանը՝ Ղրղզստանի նախագահին Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին Կարծում եմ՝ Փիթ Հեգսեթը լավագույններից մեկն է․ Թրամփ Իրանը պահանջել է փակել Հորմուզի նեղուցը ԱՄՆ–ի և Իսրայելի նավերի համար. ԶԼՄ Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվելԳրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կիլոմետր է. Դավիթ ՂազինյանԿրկնվող թատերական դիվանագիտություն․ Իրանի խորհրդարանի խոսնակը զգուշացրել է Իրանի վրա լայնածավալ հարձակման մասին Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ ԵկեղեցուԲարձր տեխնոլոգիաները զարգանում են հանքարդյունաբերության շնորհիվ․ ԶՊՄԿԹուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը մտադիր են ռшզմական դաշինք ստեղծել Ucom-ի աջակցությամբ ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը Այսօր ժամը 15:00 ից «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն և կշարժվեն դեպի Էջմիածին. Նարեկ Կարապետյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ Մարիաննա Ղահրամանյան ՀՀ–ի համար ԵԱՏՄ–ի հետ համագործակցության խորացումը առաջնահերթություն է. Փաշինյան «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում«ՀայաՔվե»-ն խստորեն դատապարտում է Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումըՌուս-ուկրաինական hակամարտության կարգավորման հարցում առաջընթաց է գրանցվել․ Թրամփ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 7-ին Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Եկատերինբուրգում գործող «Wildberries»-ի պահեստի վրա 18-ամյա տղան ընկել է լքված շենքի 20-րդ հարկից և ողջ է մնացել