Կարեն Կարապետյանը նոր խորհրդական ունի
ՔԱՂԱՔԱԿԱՆԱրմեն Ավակ Ավակյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի համապատասխան որոշումը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում:
Նա ծնվել է 1986 թ. մարտի 21-ին՝ Թեհրանում: 2007-2008 թթ. զբաղեցրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի օգնականի, 2009 -2016 թթ. «Գարրիսոն Գրուփ» կազմակերպության վաճառքի գծով փոխտնօրենի և ռեգիոնալ տնօրենի պաշտոնը:
2010-2011 թթ. եղել է «Յունայթիդ Ուեյ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, 2012 թ. առ այսօր Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս է:
1
Իդրամը և WeChat Pay-ը մեկնարկում են ռազմավարական համագործակցություն Հայաստանում
2
Հայտնի են Junius մրցույթի երրորդ փուլի հաղթողների անունները
3
Սյունիքում կինը դիմել է ոստիկաններին և հայտնել, որ գողացել են իր 6 անչափահաս երեխաներին
4
Ովքե՞ր են ԱՄՆ–ից արտաքսված հայերը
5
Իրանի հարավում երկրաշարժ է տեղի ունեցել



