Թուրքիան Սիրիայի հյուսիսում հարվածներ է հասցրել ԻՊ-ին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը հայտարարել է Սիրիայի հյուսիսում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ նոր հարվածներ հասցնելու մասին: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Թուրքական օդուժը «Եփրատի վահան» գործողության շրջանակում ԻՊ դեմ հարվածներ է հասցրել Բզագահ և Սուլֆանիյահ շրջաններում` ոչնչացնելով խմբավորմանը պատկանող 3 շենք և երկու զինված մեքենա:
Թուրքիան Սիրիայի տարածքում 2016 թվականի օգոստոսի 24-ից իրականացնում է «Եփրատի վահան» անունը կրող գործողություն: «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու պատրվակով թուրքական ուժերը հիմնական հարվածը հասցնում են Սիրիայի քրդերին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



