Գործազրկության մակարդակը եվրագոտու տարածքում հասել է 7 տարվա նվազագույնին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրագոտու տարածքում հոկտեմբերին գրանցված գործազրկության մակարդակը սեպտեմբերի 9.9 տոկոսի համեմատ նվազել է` հասնելով 9.8 տոկոսի: Սա նվազագույն գրանցված ցուցանիշն է 2009-ի հուլիսից ի վեր: Այս մասին հայտնում է Եվրամիության վիճակագրական ծառայության`Եվրոստատի կայքը:
Ինչպես նշվում է Եվրաստատի հաղորդագրության մեջ, ըստ վիճակագրական տվյալների` 2015-ի հոկտեմբերին գործազրկության մակարդակը եվրագոտում կազմել է 10.6 տոկոս:
Եվրամիության տարածքում գործազրկության մակարդակը հոկտեմբերին ևս նվազել է և կազմել 8.3 տոկոս` սեպտեմբերի 8.4 տոկոսի համեմատ:
Հաղորդվում է, որ գործազրկության ամենացածր մակարդակը գրանցվել է Չեխիայում (3,8%) և Գերմանիայում (4,1%), իսկ ամենաբարձրը` Հունաստանում (23,4%) և Իսպանիայում (19,2%):
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



