Բրեդ Փիթը պատրաստ է նոր հարաբերություններ սկսել
ԼԱՅՖԲրեդ Փիթին մոտ կանգնած աղբյուրը Hollywood Life-ին պատմել է, որ ապագայում Փիթը կցանկանար հարաբերություններ, որոնք ոչնչով նման չեն լինի Անջելինա Ջոլիի հետ հարաբերություններին։
«Բրեդը դեռ ցնցված է այն հարվածից, որ ստացավ Անջելինա Ջոլիից, սակայն նա երկար միայնակ չի մնա», -ասել է աղբյուրը։
«Մի բան կարելի է հստակ ասել. հաջորդ կինը, ով կլինի նրա կողքին, ոչնչով նման չի լինի Ջոլիին։ Նախկինում Բրեդը հմայվում էր նրա ուժով, խորհրդավորությամբ և անգամ բնավորության մութ կողմերով։ Սակայն այդքան տարիների համատեղ կյանքից հետո նա ցանկանում է, որ իրեն շրջապատեն պոզիտիվ մարդիկ։ Բրեդը փնտրում է մեկին, ով կարող է իր կյանքում լույս բերել ողջ այդ դրամայից հետո։ Նա ուղղակի ցանկանում է, որ ամեն ինչ լինի պարզ և սիրով»։
Ջոլիից բաժանվելուց հետո Փիթին վերագրում են տարբեր սիրավեպեր։ Վերջերս լուրեր են հայտնվել, որ դերասանը հանդիպում է Քեյթ Հադսոնի հետ, խոսում են նաև Բրեդ Փիթի և Մարգո Ռոբբիի սիրավեպի մասին։



