Ռազմավարական հավասարությունը խախտելու փորձերը կարող են բերել գլոբալ աղետի. Պուտին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը պատրաստ Է իրավահավասարության հիման վրա համագործակցել ամերիկյան նոր վարչակազմի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 1-ին հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնության ժողովին հղած ուղերձի ընթացքում:
«Մենք պատրաստ ենք համագործակցել նաեւ ամերիկյան նոր վարչակազմի հետ: Կարեւոր Է նորմալացնել եւ սկսել զարգացնել երկկողմ հարաբերությունները իրավահավասարության եւ փոխշահավետության հիման վրա»,- ասել Է Պուտինը:
Նա նշել Է, որ գլոբալ եւ տարածաշրջանային խնդիրների լուծման գործում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի փոխգործակցությունը համապատասխանում Է ամբողջ աշխարհի շահերին:
«Կցանկանայի ընդգծել, որ ռազմավարական հավասարությունը խախտելու փորձերը խիստ վտանգավոր են եւ կարող են բերել գլոբալ աղետի: Այդ մասին ոչ մի վայրկյան չի կարելի մոռանալ»,- նշել Է Պուտինը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



