Ջասթին Բիբերն Instagram-ը դժոխք Է հռչակել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿանադացի երգիչ Ջասթին Բիբերը սոցիալական ցանցերն օգտագործել չկամենալը բացատրել Է նրանով, որ Instagram-ը նախատեսված Է սատանայի համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Mashable-ը:
«Ես կարծում եմ՝ դժոխքն Instagram-ն Է,- հայտարարել Է հանրաճանաչ երաժիշտը հավաքված երկրպագուներին:- 90 տոկոսով համոզված եմ դրանում»:
«Մեզ ուղարկում են դժոխք, եւ մենք փակված վիճակում ենք հայտնվում Instagram-ի սերվերում,- պարզաբանել Է Բիբերը:- Ես խրվում եմ անձնական հաղորդագրությունների մեջ, փորձում եմ դուրս պրծնել, բայց չեմ կարողանում»:
22-ամյա երգիչն ավարտել Է համերգային շրջագայությունը եւ այժմ մտածում Է, թե ինչով Է զբաղվելու ամանորյա համերգից հետո: «Ոչինչ չեմ անի: Կպառկեմ լողավազանի մոտ, լուսանկարներ կանեմ Instagram-ի համար եւ դանք չեմ բեռնի Համացանցում»,- հայտնել Է նա:



