Ադրբեջանում 15-ամյա անչափահաս աղջիկն ինքնասպանություն է գործել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանի Աստարայի շրջանի 15-ամյա բնակչուհի Գըզըլգյուլ Ալիեւան ինքնասպանություն է գործել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Աղջիկն ինքնասպանությունը գործել է հրացանից կրակ արձակելու միջոցով:
Ինքնասպանության պատճառները դեռեւս հայտնի չեն, դեպքի առթիվ նախաքննություն է սկսվել:
Ադրբեջանում ինքնասպանների տարիքը սրընթացորեն երիտասարդանում է, իսկ շատ դեպքերում ինքնասպանությունների մի մասը իշխանությունները ներկայացնում են որպես սպանություն կամ դժբախտ դեպք:
Մանկական հոգեբույժ Նարմինա Հաջ
Վերջին տարիներին Ադրբեջանում բոլոր տարիքային խմբերի քաղաքացիների ինքնասպանությունների թիվն այնքան արագորեն է աճել, որ այն աշխարհում արդեն ճանաչվում է որպես «ինքնասպանությունների երկիր»:



