Նորանշանակ դատախազը 40 միլիոն դրամ ունի
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՄեկ ամիս առաջ Գեղարքունիքի մարզի դատախազի պաշտոնը ստանձնած Սարգիս Մնացականյանի դրամական միջոցները գրեթե 40 միլիոն դրամ են կազմում: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած պաշտոնյայի հայտարարագրից:
Ըստ հայտարարագրի՝ Մնացականյանն ունի մեկ առանձնատուն և միջինում 25 հազար ԱՄՆ դոլար արժեքով գնահատվող «LEXUS LX 470» մակնիշի ավտոմեքենա:
Նորանշանակ դատախազը հայտարարագրել է 15 միլիոն դրամ, 20 հազար ռուբլի, 40 հազար ամերիկյան դոլար և 10 հազար եվրո դրամական միջոցներ:
Նրա եկամուտները տարեսկզբից մինչև պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում գոյացել են տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսներից և աշխատավարձից՝ կազմելով 400 դոլար և 9 միլիոն 374 հազար դրամ:
Նշենք, որ մինչ Գեղարքունիքի դատախազի պաշտոնում նշանակվելը արդարադատության առաջին դասի խորհրդական Սարգիս Մնացականյանը զբաղեցրել է գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի պաշտոնը:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



