Վարչապետն առաջարկում է ներդնել բուժաշխատողների անհատական գնահատման համակարգ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲուժաշխատող-պացիենտ հարաբերություններում վստահության, հարգանքի ու հոգատարության մթնոլորտի բարձրացման, իրազեկվածության մակարդակը բարելավելու նպատակով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին: Առաջին հանձնարարականով կմշակվի և քսանօրյա ժամկետում կառավարության աշխատակազմ կներկայացվի համապատասխան օրենսդրական փաթեթ, որով կկարգավորվի բժշկական էթիկայի նորմերի հաստատման, կիրառման և այդ նորմերի համար պատասխանատվության ենթարկելու հարաբերությունները:
«Երկրորդ հանձնարարականը վերաբերում է հետևյալին. եռամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկ՝ պետպատվեր իրականացնող հաստատություններում բուժաշխատողների անհատական գնահատման համակարգ ներդնելու վերաբերյալ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց վարչապետը:
Նրա խոսքով՝ գնահատման արդյունքների հիման վրա դիտարկվելու է բուժաշխատողների նկատմամբ խրախուսանքի միջոցներ կիրառելու հնարավորության հարցը:



