Երևան, 31.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նյու Յորքում մեկնարկում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հոբելյանական 70-րդ նստաշրջանը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Նյու Յորքում աշխատանքն է սկսում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հոբելյանական 70-րդ նստաշրջանը: Տարեկան շրջափուլի մեկնարկը կազդարարեն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը եւ ավստրիացի դիվանագետ Մոգենս Լիկետոֆտը, որը հունիսին ընտրվել է 70-րդ նստաշրջանի նախագահ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Բացման հանդիսավոր արարողությունը կկայանա տեղական ժամանակով 15:00-ին (Երեւանի ժամանակով՝ ժամը 23:00-ին): Նախօրյակին ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ընթացիկ 69-րդ նստաշրջանի վերջին նիստը: Անցած 12 ամսվա ընթացքում Գլխավոր ասամբլեայի անդամ 193 պետությունները քննարկել են բազմաթիվ հարցեր, ինչպես նաեւ ընդունել են շուրջ 300 բանաձեւ ու որոշում:

ԳԱ-ի 70-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկված է 170 թեմա, ներառյալ խաղաղության եւ անվտանգության պահպանման, զինված հակամարտությունների կանխման, ահաբեկչությանը, ռասսայական խտրականությանը եւ այլատյացությանը հակազդելու, շրջակա միջավայրի պաշտպանության, երկրների կայուն զարգացմանն աջակցման, միջուկային չտարածման ռեժիմի պահպանման, մարդու իրավունքների պաշտպանության եւ իրավունքի գերակայության ապահովման հարցերը:

Նաեւ կշարունակվի Անվտանգության խորհրդի բարենորոգմանը վերաբերող հարցերի քննարկումը: Բացի այդ, տարվա ընթացքում պաշտոնապես մեկնարկում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ընտրարշավը: Պան Գի Մունի լիազորությունների ժամկետը, որն այդ պաշտոնը զբաղեցնում է 2007 թվականի հունվարի 1-ից, լրանում է 2016 թվականի դեկտեմբերի 31-ին, եւ նա իրավունք չունի առաջադրդվելու երրորդ հնգամյա ժամկետով:

Ավանդաբար նստաշրջանի բացումից մեկ շաբաթ անց Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ընթանում է ընդհանուր քաղաքական բանավեճ, որի ընթացքում ՄԱԿ-ի անդամ երկրների պատվիրակները կարող են արծարծել ցանկացած հարց:

Սակայն այս տարի ընդհանուր բանավեճերը հետաձգվել են ավելի ուշ փուլ, իսկ ԳԱ-ի շրջանակներում առաջին մեծ միջոցառումը կլինի զարգացման հարցերին նվիրված գագաթնաժողովը, որը կանցկացվի սեպտեմբերի 25-27-ին: Դրա ընթացքում կհաստատվի 2015-2030 թվականներին գլոբալ սոցիալ- տնտեսական զարգացման օրակարգը, որի նախագծին ՄԱԿ-ի անդամ երկրները հավանություն են տվել մի քանի շաբաթ առաջ:

Գագաթնաժողովի ավարտից մեկ օր անց ՄԱԿ-ի կենտրոնակայանում կմեկնարկի ընդհանուր քաղաքական բանավեճը, որին այս տարի սպասվում է պետությունների ու կառավարությունների ավելի քան 150 ղեկավարների, ինչպես նաեւ ՄԱԿ-ի անդամ պետությունների արտաքին գործերի տասնյակ նախարարների մասնակցությունը: Երկրների պատվիրակությունների ելույթները կշարունակվեն մինչեւ հոկտեմբերի 3-ը:

Գլխավոր ասամբլեան ՄԱԿ-ի գլխավոր խորհրդակցական մարմինն է: 1946 թվականին՝ Միավորված ազգերի կազմակերպության կազմավորումից մեկ տարի անց, դրա կազմում կար 51 պետություն, այժմ՝ 193: ՄԱԿ-ին անդամակցած վերջին երկիրը 2011 թվականին դարձել է Հարավային Սուդանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Նոր բացահայտումներ՝ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցումԴարաշրջանի ավարտ․ Լիոնել Մեսսին հեռանում է Արգենտինայի հավաքականիցՁևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե. Իվետա ՏոնոյանԹբիլիսյան խճուղում հնդիկ վարորդը «Nissan»-ով վրաերթի է ենթարկել հնդիկ հետիոտնինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բուժզննում է անցնում նոր ակումբին միանալուց առաջՓրկարարները դժվարանցանելի տեղանքից դուրս են բերել քաղաքացունՍեպտեմբերի 1-ին հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվիՎաղը ուսումնական տարվա սկիզբն է. կուսակցության ո՞ր անդամի նկարն է․ Ուժեղ Հայաստան«Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգԱմուլսարի շրջակա համայնքների զարգացման համար տարեկան 7-9 մլն ԱՄՆ դոլար կհատկացվիԻսպանիայում շոգի պատճառով մահերի ռեկորդային թիվ է արձանագրվել2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել. երեխան 3-րդ հարկի պատուհանին տեղադրված պաշտպանիչ ցանցի բացվելու հետևանքով անզգուշաբար ընկել էր Մահացել է բալետի արտիստ Սերյոժա Պետրոսյանը «Մանչեսթեր Սիթի»-ն բրազիլացի նորեկ ունի. պաշտոնական Անկախության հռչակագիրը, պատմությունն ու կրոնը մեր պետության արմատներն են. Ավետիք ՉալաբյանԻրանը հայտնել է, որ հակամարտության սկզբից ի վեր ԱՄՆ-ը հարյուրավոր զինծառայողներ է կորցրել Մենք կարձագանքենք Հորդանանում գիշերը ԱՄՆ nւժերի վրա իրանական hարձակմանը. Թրամփ Նիկոլ Փաշինյանը և Էմոմալի Ռահմոնը քննարկել են Հայաստանի և Տաջիկստանի միջև համագործակցության զարգացման հետագա քայլերը Իրաքը մերժել է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի մի մասը երկրում պահելու առաջարկը Հինգ հետիոտնի վրաերթի ենթարկած վարորդը ավտոբուս վարելու լիցենզիա չի ունեցելՀեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի Բիշքեկում հանդիպել են Պուտինը և Սի Ծինփինը Երբ պատրաստվում ես հանդիպել ղեկավարիդ, ոգևորված կարգի ես բերում փողկապդ, բայց մոռանում ես կրել Հայաստանի դրոշը. տեսանյութԿառավարության թեթև ձեռքով ձկնարտադրության գումարների մեծ մասը Հայաստան չի գալու. Հրայր ԿամենդատյանԿանանց միջազգային հումանիտար պատվիրակության նպատակը բացառապես հումանիտար է՝ հանդիպել Ադրբեջանի օմբուդսմենին, այցելել Ադրբեջանում պահվող ՀՀ-ի քաղաքացիներին. Ռուբեն Վարդանյանի կին Ամիսներով մարդկանց անհիմն մեղադրանքով պահում են բանտերում, և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում. Արմեն ՄանվելյանՈղբերգական դեպք Կոտայքում․ հիվանդանոց տեղափոխված 16-ամյա աղջիկը մահացել է Իրանը շարունակում է հավատարիմ մնալ ԱՄՆ-ի հետ hակամարտության դիվանագիտական լուծմանը, քանի որ պшտերազմի շարունակությունը չի բխում որևէ մեկի շահերից. Փեզեշքիան Թաիրովում «Dodge»-ը վրաերթի է ենթարկել 71-ամյա հետիոտնի․ վերջինը տեղում մահшցել է Եվրոպացիների կողմից ՌԴ-ում ընտրությունների արդյունքների ճանաչումը կամ չճանաչումը Մոսկվայի համար տասներորդական գործ է. Պեսկով Ոչ մի պաշտոնյա իրավունք չունի խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Մենուա ՍողոմոնյանԱվելի քան 200 պատանի աշխարհի 15 երկրից. Team-ի ավանդական աջակցությամբ անցկացվեց ամենամյա Թումո ճամբարըՍարավան-«Զանգեր» կոչվող հատվածում այրվել է ավտոմեքենա Պատմական Կարսում բարձրացվեց Հայոց եռագույնը.Մհեր Ղարիբյանը՝ առաջին տեղում Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը Հրշեջ-փրկարարները մարել են ավտոտնակում բռնկված հրդեհըԱՄԷ-ի ԱԳՆ-ն Իրանի hարվածը երկրին անվանել է վտանգավոր էuկալացիա Երուսաղեմի հայկական թաղամասը՝ նոր լարվածության կենտրոնում Փաշինյան-Ալիեւ հանդիպումն ավարտվել է 3 նշան, որոնք վկայում են մոտալուտ մահվան մասինՀարևանների միջև վիճաբանություն է եղել. գործի է դրվել գազային ատրճանակ Մեկ մարդ է զnhվել ԱՄՆ-ի Մեծ կանիոն պարկում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով Էրդողանը կմասնակցի ՇՀԿ գագաթնաժողովին Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձը iPhone 18 ստանալու հնարավորություն՝ ուսանողների համարՆոր կանոններ Հայաստանում․ ID քարտերի հետ կապված փոփոխություններ են եղելԱրտասահմանում գնումներդ՝ 20%-ով ավելի շահավետ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով Արագածոտնում պարեկները վնասազերծել են քաղաքացուն առևանգողներին, բայց վերջիններից մեկը դիմել է փախուստի