Բրազիլիայում եռօրյա սուգ է՝ կոլումբիական ինքնաթիռի վթարի պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱռնվազն 75 մարդ է զոհվել Կոլումբիայում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով, նրանց թվում՝ բրազիլացի ֆուտբոլիստներ. հաղորդում է «Ռիա նովոստին»: Ընդ որում, ուղևորներից փրկվել են միայն վեցը, նրանց թվում՝ մեկ ուղեկցորդուհի, մեկ լրագրող և բրազիլացի չորս ֆուտբոլիստ:
Բրազիլիայի նախագահը ցավակցել է զոհերի հարազատներին և եռօրյա սուգ հայտարարել երկրում, իսկ ինքնաթիռի սեփականատեր LAMIA–ի պաշտոնական ներկայացուցիչը տեղեկացրել է, թե ինքնաթիռը ոչ միայն թռիչքից առաջ է կարգին վիճակում եղել, այլև Բոլիվիայի Սանտա–Կրուզում խնդիրներ չեն երևակվել, որտեղ տրանզիտային կանգառ է ունեցել: Միայն արդեն օդում՝ Կոլումբիայի ճանապարհին են օդաչուները հաղորդել էլեկտրասարքերի խնդիրների մասին, իսկ այնուհետ ինքնաթիռն անհետացել է ռադարից:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



