Փարիզը ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի նիստ է պահանջել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիան պահանջել է ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի անհապաղ նիստ հրավիրել՝ Հալեպում ստեղծված իրադրությունը քննարկելու նպատակով: Այս մասին, «ՌԻԱ նովոստիի» փոխանցմամբ, հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Մարկ Էյրոն: Վերջինս ընդգծել Է, որ Անվտանգության խորհրդի խորհրդակցությունն անհրաժեշտություն է դարձել՝ «այդ տառապյալ քաղաքի իրադրությունը և նրա բնակչությանն օգնություն հասցնելու միջոցները քննարկելու տեսանկյունից»:
«Այժմ առաջին հերթին անհրաժեշտ է հասնել մարտական գործողությունների դադարեցմանն ու մարդասիրական օգնության անարգել տրամադրմանը»,– ասել է նա:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



