Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերող օրենքը նպատակ ունի ապահովել նրանց իրավունքները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 ՀՀ կառավարության կողմից մշակվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Այն հավանության է արժանացել ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի նիստում և ներկայացվել ՀՀ Ազգային ժողով։ 

Նախագիծը մշակվել է հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ։ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերող օրինագիծն առաջնահերթ նպատակ է հետապնդում ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները, հատկապես պրակտիկ կյանքում, նրանց մասնակցությունը բոլոր գործընթացներին։ «Մենք ունենք առաջարկներ, որը ներկայացնելու ենք հանրային քննարկման։ Առաջարկները վերաբերում են երեխաների, կանանց և տղամարդկանց լիարժեք և հավասար մասնակցության հետ կապված այս կամ այն հարցերին»,- նշեց Թաթոյանը։ 
Նա նաև հավելեց, որ կոնվենցիան նախատեսում է հատուկ մարմնի ստեղծում, որը պատասխանատու կլինի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության մոնիտորինգի, խախտումները կանխարգելելու համար։ Նրա խոսքով` այդ մարմինը պետք է լինի անկախ։       
«Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միության գործադիր տնօրեն Զարուհի Բաթոյանն ասաց, որ Հայաստանում խնդիրը կապված է, ոչ թե օրենքների և նախագծերի, այ լ դրանց իրականացման և մեխանիզմների հետ։ «Այս պահի դրությամբ գործում է հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին օրենքը, որը իրականում վատ օրենք չէ։ Եթե այն բավականին լավ իրականացվի, շատ հարցեր կլուծվեն։ Կրթության հետ կապված հարցերը լուծվում են, օրենքը ապահովում է բոլոր խնդիրների լուծումները։ Հարցն այլ է. հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից իրավունքի վրա հիմնված նախագիծ, որպես այդպիսին, մենք չունենք։ Արդեն ընդունված նախագիծը պարտադրվում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիայով։ Մենք 2010 թվականից վավերացրել ենք կոնվենցիան և դրան համապատասխան իրավունքի վրա հիմնված օրենք, նախագիծ չունենք»,- ասաց Բաթոյանը: Նրա խոսքով` դեռ շատ խնդիրներ կան և շատ առաջարկներ եղել են տարբեր ՀԿ-ների կողմից, որոնց մի մասը հաշվի առնվել է։ Բավականին շատ խնդիրներ դեռևս լուծած չեն և շատ վիճելի են։ 
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպում է օրենքի նախագծի հանրային քննարկում։ Հնչած բոլոր կարծիքները կամփոփվեն և կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։ 

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք են բախվել, կան ծանր վիրավորներ Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի վերահաղորդիչները հեռացնելու համար, այլապես Ուկրաինան միջոցներ կձեռնարկի. Զելենսկի Յուպիտերը կարող էր օգնել աստերոիդներին Երկիր հասցնել կյանքի համար առանցքային տարրերը Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի ​​բերի զորքերը հարավային Լիբանանից Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի հավաքականին Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ամեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Դեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանԼավրովը Ռուսաստանի և Մադագասկարի միջև շփումները անվանել է շատ ինտենսիվ Նրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասել՝ հունիսի 20-24-ը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվեն Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. բնակիչներին հորդորում են փակել պատուհանները «Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԽորեն Բայրամյանը կարիերան կշարունակի Եկատերինբուրգի «Ուրալում»․ պաշտոնական Հակամարտության սկսվելուց ի վեր առաջին նավը պաշտոնական երթուղով հատել է Հորմուզը Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր Շիրակի մարզում տեղացել է հավկիթի մեծության կարկուտ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդը «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Մոսկվայի ուղղությամբ խոցված ԱԹՍ-ների թիվը կտրուկ աճել է Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Բաքվում ձերբակալված ութ ռուսաստանցիներ դատապարտվել են ազատազրկման Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Ընտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածըԱզգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիները «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորի Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Շախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են Իսրայելն ու «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ Ամառային տապ և ջերմային հարված. Ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար Փաշինյանը նոր նշանակում է արել «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համար հայտարարվում է մրցույթ