Իսրայելը հարվածներ է հասցրել սիրիական բանակի դիրքերի վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութ-Դամասկոս ճանապարհի վրա գտնվող սիրիական բանակի դիրքերից մեկի վրա: Այս մասին տեղեկացնում է Լիբանանում «Արմենպրես»-ի թղթակիցը: Ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ:
«Իսրայէլեան օդուժը Երեքշաբթի գիշեր յարձակում գործեց Պէյրութ- Դամասկոս ճանապարհին վրայ գտնուող սուրիական բանակի դիրքերէն մէկուն վրայ: Իսրայէլեան բանակի աղբիւր մը հաղորդեց, թէ երկու օդարշաւ կատարուած է սուրիական բանակի դիրքերէն մէկուն վրայ, առաջինը՝ հարուածելով ռազմական պահեստանոց մը, երկրորդը՝ զէնք փոխադրող բեռնակառք մը (ստուգելի): Բացի այդ, իսրայէլեան օդուժը թռիչքեր կատարեց մայրաքաղաք Պէյրութի եւ Պաալպէք քաղաքի վրայ:
Սուրիոյ պաշտօնական հեռատեսիլը հաղորդեց,թէ իսրայէլեան օդանաւեր Լիբանանի օդային տարածութենէն երկու հրթիռ արձակած են Դամասկոսի արեւմտեան շրջաններուն ուղղութեամբ»:



